44-օրյայի զոհերի մասին Նիկոլի ներկայացրած թվի մեջ մտնո՞ւմ են ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհեր

Ներքաղաքական

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Խնդրանք լրագրողներին

 

Սովորաբար Նիկոլը, երեկ էլ Ալենը հրապարակել է արցախյան վերջին պատերազմի զոհերի թվաքանակը՝ 3833 զոհված և և 191 անհայտ կորած:

 

Նախ, մեծագույն ամոթ ու չմոռացվող խարան է, որ ՀՀ իշխանությունները 2020 թ. պատերազմից 5 տարի անց էլ չեն հանրայնացրել այդ պատերազմի և հետագա ողբերգությունների ժամանակ մեր ունեցած զոհերի անվանական ցանկը:

 

Հայկական կողմի զոհերի թվաքանակի վերաբերյալ քաղաքական այս «շահարկումները» (հանրային խոսույթում ու մամուլում պատերազմի ավարտից ի վեր 5000 թիվն է շրջանառվում, իսկ իշխանությունները պնդում են դրա ուռճացված լինելը), հետևանք է երկու պարզ հանգամանքի.

 

Ա.) կառավարությունը չի հրապարակել մեր զոհերի անվանական ցանկը,

 

Բ.) ոչ միայն այս, այլ որևէ թեմայով Նիկոլի ու նրա կառավարության խոսքերի վերաբերյալ առաջին միտքը, որ հանրության գլխում առաջանում է՝ կասկածն ու թերահավատությունն է: Տարիներ առաջ մի տաքսու վարորդ իդեալական ձևակերպեց. Նիկոլը, որ քեզ բարի լույս ասի, առաջինը պիտի ստուգես, հո արդեն իրիկուն չի՞:

 

Գալով բուն հարցին, կրկնեմ խնդրանքս լրագրողներին օգնել՝ վերջնական պարզություն մտցնել այս հարցում: Դուք դա կարող եք լուծել:

 

2021 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ իշխանությունները իրենք հայտարարել են, որ 2020 թ. պատերազմում ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի քանակը եղել է 3781, իսկ 283-ը համարվել են անհետ կորած (կից՝ սքրինշոթ-1):

 

Միևնույն ժամանակ, այն ժամանակվա արցախյան իշխանությունները հայտարարել են, որ 2020 թ. պատերազմում զոհվել է ԼՂՀ քաղաքացիություն ունեցող 822 քաղաքացի, իսկ 65-ը համարվել են անհետ կորած (կից սքրինշոթ -2):

 

Հաշվի առնելով, թե, ցավոք, ինչիպիսին էր անհետ կորածների ճակատագիրը, ստացվում է, որ միայն 2020 թ. պատերազմի ժամանակ հայկական կողմի մարդկային կորուստների ընդհանուր քանակը կազմել է առնվազն 4951:

 

Թեև չեմ պնդում, բայց ունեմ մեծագույն կասկած, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմի ավարտից հետո իր «+-50» անբարոյական տրամաբանության մեջ միտումնավոր շրջանառության մեջ դրվել է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի թվաքանակը, ու հենց այստեղ է ընկած խաբեության ու մանիպուլյացիայի արմատը:

 

Մինչդեռ, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերի հանրագումարը ճիշտ այն է, ինչ տարածված է մեր հանրային խոսույթում:

 

Չհաշված, իհարկե 2022 թ. ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած զոհերը, և ապա 2023 թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերը, ինչը Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի թիվը դարձնում է 5000-ից էլ ավելի՝ 5074: Խաղաղ պայմաններում ու անփույթ կառավարման արդյունքում մեր ունեցած տասնյակ ցավալի զոհերի մասին լռենք:

 

Մեր լրագրողներին խնդրում եմ օգնել՝ ճշտելով ու ստուգելով, թե արդյո՞ք Նիկոլի ու կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պատերազմի զոհերի վիճակագրության մեջ հաշվարկվել են նաև ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերը, թե անգամ զոհերի հարցում է խտրականություն դրվել»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում