Նիկոլի ու նրա խմբակի իշխանությունն ամեն օր մահացու վտանգ է մեր պետության և ժողովրդի համար

Ներքաղաքական

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

 

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին։ Սա կարևոր իրադարձություն էր, որն ամբողջապես միտված էր Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների բուն էության բացահայտմանը։ Այդ հարցերի՝ խորհրդարանական ամբիոնից բարձրաձայնումը, անկասկած, մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն իշխանությունների բռնատիրական մղումները զսպելու, այլև, որ ավելի կարևոր է, միջազգային հանրությանը հայ ժողովրդի իրական դիրքորոշումը ցուցադրելու և այդ դիրքորոշումն ազդեցիկ քաղաքական գործոն դարձնելու տեսանկյունից։ Եվ շատ ուրախ եմ, որ լսումների առաջին արդյունքները երկար սպասել չտվեցին. երեկ ազատվել է կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը։ Անկասկած, սա հաղթանակ է, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

 

Սիրելի հայրենակիցներ, ես ավելի քան վստահ եմ, որ համակարգված և թիրախային աշխատանքով մենք կարող ենք շատ ավելիին հասնել։ Այսօր արդեն մեծ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ իրապես կարևոր խնդիրների լուծման անհրաժեշտությունն ի զորու է միավորել ընդդիմադիր ռեսուրսը։

Քաղբանտարկյալների ազատության և իրավունքների համար մղվող պայքարի վերջին օրերի զարգացումները դրա վառ ապացույցներից են։ Դրա ապացույց է նաև իմպիչմենտի օրակարգի շուրջ ընդդիմադիր խմբակցությունների ձևավորած միասնական մոտեցումը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Նիկոլի ու նրա խմբակի իշխանությունն ամեն օր մահացու վտանգ է մեր պետության և ժողովրդի համար։ Հետևաբար, դավաճանների այս իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի։

 

Այսօր մենք ունենք դրա հնարավորությունը։ Անհրաժեշտ է ոտքի կանգնել։ Պայքարել հանուն մեր եկեղեցու, հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր ապագայի։

 

Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ուզում եմ բոլորին իմ ջերմ ողջույնները փոխանցել և հավաստիացնել, որ ամեն ինչ ճիշտ և արդունավետ ուղու վրա է դրված։ Եկեք չշեղվենք այդ ուղուց և նպատակասլաց կերպով հասնենք հաղթանակի։

 

Դավիթ Համբարձումյան

 

2025թ. Նուբարաշեն ՔԿՀ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում