Ուկրաինական ռազմական ռեսուրսներում մեծ աղմուկ է Գուլյայպոլեի ճակատի կրիտիկական իրավիճակի մասին (Քարտեզ)

Միջազգային

Ուկրաինական աղբյուրները երեկ մեծ աղմուկ բարձրացրեցին, բառացիորեն, Գուլյայպոլեի ճակատի, կրիտիկական իրավիճակի մասին, որը բնութագրում է որպես «պաշտպանության մեջ քաոս», ինչպես արտահայտվել էր ուժային կառույցների համար աշխատող Deep State ռեսուրսը։ Նաեւ, որ այդ իրավիճակի արդյունքում ռուսները հարավ-արեւելյան ուղղությունից մտել են քաղաք:

Իրավիճակն իրականում էլ այն կարգի լուրջ էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված եղան հաստատել։ Հարավային պաշտպանության ուժերի խոսնակ Վլադիսլավ Վոլոշինը հայտնել է, որ ռուսական ուժերը կարողացել են ներթափանցել Գուլյաիպոլեի մոտակայքում գտնվող թևը՝ «ստորաբաժանումներից մեկի անհամաձայնեցված նահանջի շնորհիվ»։ Այն է` նահանջի ժամանակ բաց տարածք է մնացել, որտեղ անմիջապես մտել են ռուսական զորքերը։ Սկսվել է մարտ, և մի քանի ուկրաինացի զինվորներ զոհվել են։

Իրավիճակն իրականում «մի փոքր» այլ է: Ռուսական զանգվածային հարվածի արդյունքում ճակատը պահող ուկրաինական գումարտակը, որն առանց այդ էլ էապես թուլացած էր նախորդ մարտերում, գրեթե ոչնչացվել է, եւ մնացորդները ստիպված հետ են քաշվել, մասամբ էլ` հայտնվել գերության մեջ: Արդյունքում, ռուսները իրոք քաղաքի հարավային ծայրամասերում են (Քարտեզում):

Իրավիճակն այս պահին հետեւյալն է: Ոչ միայն բուն քաղաքի, այլ Գույլալպոլեի ողջ տիրույթի ուղղությամբ այս պահին ռուսական ուժերը շարունակում են մասշտաբային գրոհը: Վիճակի ծանրության մասին է վկայում, որ ուկրաինական կողմը սկսել է բոլոր մոտական ուղղություններից զորքեր նետել Գուլյայպոլեի ճակատ, այդ թվում` Պակրավսկի ուղղությունից լավագույն ստորաբաժանումներից մեկը` 225-րդ առանձին գրոհային գունդը:

Սակայն խնդիրը ռուսների համար արդեն ամենեւին էլ Գուլյայպոլեն չէ, թեեւ բուն քաղաքում եւս հարձակումը ծավալվում է: Ինչպես ժամանակին ներկայացրել ենք, Գուլյայպոլեից դեպի հյուսիս` Գայչուր գետի երկայնքով ճգվում է այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանության վերջին կահավորված համակարգը, որի ճեղքումը ռուսներին դուրս է բերում օպերատիվ տիրույթ դեպի Զապորոժե քաղաքին ու Դնեպրոպետրովսկի մարզի հարավային թեւ: Այս առումով, ստրատեգիական իմաստով Գուլյայպոլեից շատ ավելի մեծ նշանակություն է ստացել Տերնովատոե բնակավայրը, որն այդ պաշտպանական գծի հիմնական հանգույցն է: Նաեւ մեծ նշանակություն է ստացել ճակատի հյուսիսային թեւում գտնվող Բրատսկոե բնակավայրը (Քարտեզ 3), որը գրավելով, ռուսական ուժերը դուրս կգան Գայչուրի պաշտպանական համակարգի թիկունք:

Եվ ահա, կան որոշ տվյալներ, որ Տերնովատոեի հատվածում ռուսներն անցել են գետը` գրավելով Զարեչնոե փոքրիկ բնակավայրը: Եթե լուրը հաստատվի եւ այստեղ ռուսական ուժերը կարողանան պլացդարմ ստեղծել, ապա հարվածը կուղղվի հենց Տերնովատոեին: Իսկ այս բնակավայրը գրավելու դեպքում Գուլյայպոլեն անգամ գրոհելու կարիք կարող է չլինել:

Վիճակը, իհարկե, հասկանում է նաեւ ուկրաինական հրամանատարությունը, կրկնենք, այս ուղղություն ուժեր նետելով մերձակա բոլոր ուղղություններից, անգամ` Պոկրովսկից եւ Օրեխովոյից: Արդյունքում, Պոկրովսկի ճակատում մեծ ճակատամարտը ոչ միայն կարելի է ավարտված համարել, այլ ռուսները սկսել են գրոհել այդ ուղղությամբ ուկրաինական հիմնական հենակետերը: Եվ նույնը կարելի է ասել Օրեխովոյի մասին:   

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում