Եթե ԵՄ երկրները որոշեն կրկին համագործակցել Ռուսաստանի հետ.Պուտին
ՄիջազգայինԵթե ԵՄ երկրները որոշեն կրկին համագործակցել Ռուսաստանի հետ, Մոսկվան չի առարկի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է «Номанд» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Ղրղզստան կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ըստ ՌԴ նախագահի՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը բացասաբար է ազդել ԵՄ երկրների վրա։ Որպես օրինակ՝ Ռուսաստանի նախագահը բերել է Գերմանիայում ստեղծված իրավիճակը, որտեղ, ըստ նրա, տնտեսությունն արդեն երրորդ տարին է, ինչ գտնվում է անկման մեջ։
Հոկտեմբերին ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական գազի փուլային դուրսբերումը 2026 թվականից՝ մինչև 2028 թվականը անցումային ժամանակահատվածով։ Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել այդ ծրագրին։ Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն ռուսական գազ գնել, քանի որ դրա փուլային դադարեցումը երկրին 10 միլիարդ դոլար կարժենա։

