Կաթողիկոսի հեռացման սցենարը գործի է դրվել. թեմերը ճնշման տակ են, իսկ Մայր Աթոռը լռում Է. ArmLur.am

Հասարակություն

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր կամ վաղը Հայաստանի քաղաքական ղեկավարության համար վճռորոշ կարող է դառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ապագայի հարցը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է իր գծագրած սցենարը կյանքի կոչել՝ վերջնականապես Մայր Աթոռից հեռացնելով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին գրում  է ArmLur.am–ը։

«ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները արդեն սկսել են անհատական հանդիպումներ ունենալ բոլոր թեմական առաջնորդների հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր ստորագրել էին նախօրեին կայացած եպիսկոպոսաց ժողովից հետո հրապարակված աղմկահարույց հայտարարությունը. անգամ նրանց տներ են այցելում։
 
Իսկ ովքեր հրապարակայնորեն հայտարարել են, թե այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը չկա, դարձյալ ստիպված են լինում երկար շփվել իրավապահների հետ և բացատրություններ տալ։ Բոլորին բացատրվել է, որ պետք է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և խնդրին տալ լուծում:

ArmLur.am-ի աղբյուրները պնդում են, որ այդ հանդիպումների ընթացքում թեմերի առաջնորդներին ներկայացվում են զարգացումները, թե Կաթողիկոսի դարաշրջանն ավարտված է։

ՔՊ-ի սցենարը հետևյալն է․

  • Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է հայտնվել տնային կալանքի կամ որևէ կերպ արտաքին աշխարհից մեկուսացված կարգավիճակի մեջ,
  • Եպիսկոպոսների մի մասի թիրախում հայտնված Արշակ Սրբազանը ենթադրվում է, որ կարող է կալանավորվել,
  • Իսկ ժամեր կամ օրեր անց համացանցում կհայտնվի Գարեգին Երկրորդի նամակը, որով նա կհայտնի Կաթողիկոսի գահից իր հրաժարականի մասին։

Սրբազանները արդեն հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ: Այս սցենարը, եթե իսկապես իրականացվի, ապա քաղաքական և հասարակական առումով կարող է դառնալ վերջին տասնամյակների ամենախորքային ճգնաժամերից մեկը պետություն–եկեղեցի հարաբերություններում։ Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ այս ընթացքում Մայր Աթոռը շարունակում է լռել. չգտանք որևէ մեկի, որը հերքի կամ հաստատի նոր ճնշումների մասին տեղեկությունները։

Միայն մի բան է հստակ․ առաջիկա օրերը կարող են դառնալ որոշիչ ոչ միայն Գարեգին Բ-ի, այլև ողջ Հայ Առաքելական Եկեղեցու ապագայի համար. Փաշինյանը քանդեց եկեղեցին ներսից՝ հոգևորականների ձեռքով»,–գրում է լրատվամիջոցը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում