Վերասոցիալականացման ծրագրերը ինքդ քեզ հաղթելու հնարավորություն են․Խաթարված ճակատագրեր, կրթություն, աշխատանք ու լիարժեք կյանք վերադառնալու հույս. ՖՈՏՈՇԱՐՔ

Հանդիպում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերջին տարիներին ավելացել են վերասոցիալականացման ծրագրերը, իսկ պետական ֆինանսավորումը դրանց իրականացման համար տարեցտարի աճում է։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս ինչպես միջոցառումների թվի, այնպես էլ դրանց մասնակցությունների քանակի էական ավելացում՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Նախաձեռնությունները միտված են օգնել դատապարտյալներին վերադառնալ հասարակություն՝ որպես օրինապահ քաղաքացիներ։  Որքանո՞վ են գործող ծրագրերը նպաստում դատապարտյալների վերաինտեգրմանը և վարքային փոփոխությանը այս անգամ «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից։  

 Այստեղ փակ դռներից այն կողմ խաթարված ճակատագրերով կյանքի  տարբեր, բայց միեւնույն ժամանակ նմանօրինակ պատմություններով անձիք են: Բարձր առաստաղով միջանցքը, որտեղ լույսի միակ  աղբյուրը էլեկտրականությունն է ճնշում է անտեսանելի սառնությամբ, բայց մի քանի րոպե անց բացվում երկաթյա դռներից մեկն ու լույսի ալիքը տարածվում միջանցքում: Երկու մեծ պատուհան գրքերով լի պահարաններ, արվեստով տարված դատապարտյալներ, եւ հենց այստեղ էին մեզ սպասում  վերասոցիալականացման ծրագրերի մասնակից դատապարտալները։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ Է ԴԵՊԻ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՌՆԱԼՈՒ

44-ամյա ցմահ դատապարտյալ Ցոլակ Մելքոնյանը արդեն 25 տարի է, որ կյանքին նայում է ճաղերից այն կողմ․

-19 տարեկան էի, երբ ակամայից դարձա երկու անձի սպանության համար մեղադրվող հանցագործ, այ՛ո, սպանեցի, ու անմիջապես հետո ինքս ինձ խփեցի, բայց, չգիտեմ բարեբախտաբար, թե դժբախտաբար փրկվեցի։ Փրկվեցի, որ փաստորեն ողջ կյանքում ապրեմ հոգով մահացած։ Սպանված տղաներից մեկի ծնողները ինձ կարողացել են ներել, բայց երկրորդի դեպքում․․․Կալանավայրում փորձել եմ հանուն ծնողներիս ապրել, ապրել, բայց վայ այդ ապրելուն։ Կյանքս քիչ-քիչ գույներով լցվեց, երբ ամուսնացա, այո, կալանավայրում ամուսնացա իմ առաջին ու միակ սիրո հետ, մեր սիրուց ծնվեց միակ դուստրս, ով այսօր արդեն 17 տարեկան է։ Հունվարին բժշկական համալսարան է ընդունվելու, ապագա բժշկուհի է իմ բալեն։ 

Կյանքը ճաղերից այն կողմ նախկինում շատ դաժան էր, դատապարտյալների կյանքը դժոխք էր բառի ուղիղ իմաստով, մեզ՝ ցմահներիս, վերաբերում էին, որպես սողունների, մենք սկսեցինք մեզ մարդ 2018թվականից։  Իսկ, նորմալ կյանքով ապրելու հնարավորություն տրվեց Վերասոցիալականացման ծրագրերի ներդրումը։ Ես կալանավայրում միջնակարգ կրթության ատեստատ ստացա, իսկ, հիմա շնորհիվ երկրի ղեկավարության ջանքերի այլեւս ԵՊՀ առաջին կուրսի ուսանող եմ՝ սոցիալական հոգեբանության ֆակուլտետում։ Այ՛ո,չզարմանաք, միայն վերջին տարիներին մեզ թույլ տվեցին ուսում ստանալ, հա մենք հանցագործի խարանից երբեք չենք ազատվի, բայց պետությունը թույլ է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը զգա, որ ինքը ունի հնարավորություն ուղղվելու, որ կրթությունը մեկ քայլ է դեպի ավելի լավը դառնալու։ Գիտեք, հանցագործ չեն ծնվում, ոչ ոք ապահովագրված չէ նման սահմռկեցուցիչ դեպքերի կիզակետում հայտնվելուց, ոչ ոք․․․ (-արտասվում է-Ի․Ա․)։ Վերասոցիալականացման ծրագրերը մեզ ուղղվելու, կյանքին նոր, դրական հայացքով նայելու հնարավորություն են տալիս, որից զրկված ենք եղել նախկինում։ 

44-ամյա ուսանող դատապարտյալը  «Արթիկ» ՔԿՀ-ի գրադարանավարն է։ Ամեն օր առավոտյան 11-ին գալիս է աշխատանքի, բայց ամբողջ օրով չի մնում, գնում-գալիս է, եթե անհրաժեշտ է լինում։ Ասաց, որ գրքեր կարդացողներ շատ կան․ «Շատ Դյումա են հարցնում, հայկական գրքեր կարդացողներ էլ կան։ Ինչ էլ հարցնում են՝ ունենում ենք, 2500 գիրք կա, ցուցակն ունեմ, տալիս եմ, նայում են, ասում են՝ որ գիրքն են ուզում»։  

ԿՈՐՑՐԵՑԻ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՒՈՐ ՖԻԳՈՒՐԸ՝ ԺԱՄԱՆԱԿԸ

Անազատության մեջ ապրող մարդիկ գրեթե բոլորը խոսում են հոգեկան ճնշվածության, նյարդային լարվածության մասին։ Խոսում են զբաղվածության պակասի և անդադար ճաղապատ խցերում մնալու մասին։ 

«Քնում-արթնանում ես ճաղավանդակներն աչքերիդ դեմն են։ Լուսամուտին երեք հատ «ռեշոտկա» են դրել, որ արևն էլ չհասնի։ Մենակ դա հերիք ա, որ քեզ հոգեպես նվաստացած զգաս։ Ու պատկերացրեք նման մարդկանց համար ինչ աներեւակայելի ուրախություն, հույս է վերասոցիալականացման ծրագրերի ներդրումը։ ՔԿՀ-ներում զբաղվածության բացակայությունը կարող է միջանձնային լարված հարաբերությունների պատճառ դառնալ, բերել վարքագծային և հուզական շեղումների և պոռթկումների»,-խոսելով վերասոցիալականացման ծրագրերի հրամայականի մասին, ասաց մասնագիտությամբ բժիշկ, ցմահ դատապարտյալ Սերգեյ Մովսիսյանը, ընդգծելով, որ անազատության մեջ «նորմալ մարդ զգալու» նրա լուծումը եղել է միշտ մի բանով զբաղված լինելը․ իտալերեն է սովորել, անգլերենի իմացությունն է լավացրել։

Սերգեյը հուզմունքը հազիվ զսպելով ասում է․ «Ազատության մեջ շատ էի սիրում շախմատ խաղալ, բայց հիմա չէ, որովհետեւ անազատության մեջ ես հասկացա, որ կորցրել եմ կյանքիս  կարեւոր ֆիգուրը՝ ժամանակը, բայց այս ծրագրերը կարծես ապացուցելու են գալիս, որ խաղը կանգ չի առել, եւ գոնե մնացած ժամանակը կարելի է նորմալ, մարդավայել օգտագործել»։

ԱՄԵՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍՈՎՈՐԵԼ, ՓՈԽՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾՎԵՆ

Լիարժեք վերասոցիալականացվելու եւ կրկին կյանք վերադառնալու հույս ունեն բոլոր դատապարտյալները։ Արթուրը նույն հոդվածով՝ գողություն, նույն ՔԿՀ-ում արդեն երկրորդ անգամն է, բայց այս անգամ վստահ է, որ երրորդ անգամ չի հայտնվի ճաղերից այն կողմ։

-ՔԿՀ-ում 15ռեկորդ եմ սահմանել, որոնք գրանցվել են Դյուցազնագրքում։ Երբեք չեմ մտածել, որ ես, ում ձեռքը սովոր էր գողության, կարող էր այսքան փոխվել։ Հիմա ես լրիվ ուրիշ Արթուր եմ։ Հիմնարկի ղեկավարությունը՝ ղեկավարից մինչեւ հսկիչ, ամեն հարցում աջակցում են, որ սովորել, փոխվեԼ ցանկացող դատապարտյալի համար պայմաններ ստեղծեն։ 

Նույն հոդվածով ազատազրկված Հարութն էլ, վերասոցիալականացման ծրագրերի շնորհիվ այսօր արհեստավոր է դարձել․ «Տեսեք ինչ բաղնիք-զուգարան եմ սարքում, ազատվեմ գնամ դառնալու եմ ուժեղ արհեստավոր, էլ ստիպված չեմ լինի գողություն անեմ, որ տունս պահեմ»,-հպարտությամբ ասում է Հարութը։

Անազատությունը, ըստ դատապարտյալ Մխիթարի․ «Սեւի ու սպիտակի պայքար է, այստեղ պիտի հաղթես նախ քեզ, ապա նրանց, ովքեր չեն հավատում ուժերիդ։ Վերասոցիալականացման ծրագիրը ինքդ քեզ հաղթելու հնարավորություն է» ։

https://iravunk.com/sim/?p=328918&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ