Թրամփ. Ազգային գվարդիայի երկու աշխատակիցների վիրավորած կենդանին շատ բարձր գին կվճարի
Միջազգային«Ազգային գվարդիայի երկու աշխատակիցների վիրավորած կենդանին շատ բարձր գին կվճարի», - գրել է Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սպիտակ տան մոտ տեղի է զինված բախում, որի հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ։
Երկուսն էլ գտնվում են ծանր վիճակում. մեկը գլխին կրակոց է ստացել։ Ըստ որոշ աղբյուրների, զինվորականները մահացել են:
Կասկածյալը ձերբակալվել է Ֆարագուտ Ուեսթ մետրոյի կայարանի մոտ, որը գտնվում է նախագահական նստավայրից մեկ մղոն հեռավորության վրա։
Դեպքը հանգեցրել է Սպիտակ տան կարանտինին։
Դոնալդ Թրամփը հրաձիգին անվանել է կենդանի և խոստացել, որ «շատ բարձր գին կվճարի»։
Նախագահը ներկայումս գտնվում է Ֆլորիդայում։

