Հայաստանի Խորհրդարանում այսօր ոչ թե Հայրենիքի Կալանավորի, այլ Հաղթանակած Սրբազանի կոչ հնչեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.

«Ազգային ժողովում այսօր խորհրդարանական լսումներ էին։ Իմ կարծիքով՝ ավելի քան կարևոր իրադարձություն, որն, անկասկած, կնպաստի քաղաքականության վերադարձին մերօրյա իրականություն։
Թող ասածս տարօրինակ չթվա։ Այո, հենց քաղաքականության վերադարձ։ Սա է իշխանությունների կեղծ օրակարգերը հաղթահարելու և, ի վերջո, նրանցից ձերբազատվելու ուղին։ Հայաստանում գործընթացները նորից պետք է դառնան քաղաքական։ Մնացած ամեն ինչը պարզապես ժամանակի ու ռեսուրսների ապարդյուն վատնում է։
Խորհրդարանական լսումների հենց սկզբում ԱԺ ամբիոնից հնչեց Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ Սրբազանի խոսքը՝ ամենակարևոր արձանագրումով։ Այո, «այս լսումները և նմանատիպ մյուս բոլոր գործողությունները ոչ թե իմ կամ մեր մասին են՝ այլ կալանավորված, շղթայված և թշնամական գերության մեջ գտնվող մեր Հայրենիքի, մեր պետության ազատագրության մասին»։
Ցավոք, ինքս չկարողացա ելույթ ունենալ լսումներում։ Բայց կարևոր մի միտք, որն այսօր պետք է հնչեցնեի խորհրդարանում, այնուամենայնիվ ուզում եմ այստեղ ներկայացնել։ Այն է, որ մենք պետք է շատ լավ գիտակցենք՝ քաղաքական շարժառիթներով հետապնդվող մեր ոչ մի ընկեր պատահական չի հայտնվել կալանավայրերում։ Իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ են անում։ Շատ թիրախային են գործում։ 18 Արդարների գործը դրա ամենավառ ապացույցն է։ Տեսեք, թե ում են հետապնդում իշխանությունները։ Բարձրաստիճան հոգևորականի, զոհված զինվորի ծնողի, ՀՀ խորհրդարանի պատգամավորի, Արցախի խորհրդարանի պատգամավորի, ազատամարտի մասնակցի, արդար կնոջ, զինվորականի… Ի դեմս բոլոր այս մարդկանց Նիկոլն ու նրա խորհրդականները թիրախավորել են մեր ողջ ժողովրդին, ժողովրդի ամենասիրելի ու պատվելի շերտերին։
Սրա մասին ես շատ եմ խոսել, բայց անհրաժեշտ է նորից կրկնել։ Որովհետև, այո՛, երիցս ճիշտ է Սրբազան Հայրը՝ խոսքը քաղբանտարկյալների մասին չէ։ Խոսքը Հայաստանի մասին է ու մեր ժողովրդի։ Ի դեմս Բագրատ Սրբազանի, Լիդյա Մանթաշյանի, Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Սարգսյանի, Միքայել Սրբազանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների, այսօր բանտարկված է մեր ողջ պետությունն ու ժողովուրդը։
Դատելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սրագսյանին՝ այս իշխանությունները դատում են մեր ողջ ժողովրդին և պետությունը։
Սա է ճշմարտությունը։
Բայց ճշմարտություն է նաև այն, որ Նիկոլն ու իր հովանավորները հաջողում են միայն այն դեպքում, երբ մենք ենք թերանում մեր անելիքներում։ Իսկ մենք, ցավոոք, շատ ենք թերացել։
Ու թերացել ենք հենց քաղբանտարկյալների հարցում։ Խորհրդարանական այսօրվա լսումները, ինչպես նաև մի քանի օր առաջ Դատախազության շենքի դիմաց մեկնարկած ակցիա-երթը այդ թերացումները շտկելու՝ իմ կարծիքով շատ արդյունավետ քայլեր էին։ Քաղբանտարկյալները մնացել են այս իշխանությունների կոկորդին։ Չեն մարսում ու չեն կարողանալու մարսել։ Ուզու՞մ եք համոզվել ասածիս ճշմարտության մեջ՝ ցանկացած քպականի մոտ հնչեցրեք, օրինակ, Լիդյա Մանթաշյանի անունը։ Միշտ այդպես է լինում՝ երբ խիղճը բանտարկվում է, այն սկսում է ներսից «ուտել» մարդուն։ Եվ ի վերջով հաղթանակում է, որովհետև ինչպես կրկին երիցս ճիշտ է ասում Բագրատ Սրբազանը, չարիքը «չի կարող պարզապես հաղթել արդարությանը, ճշմարտությանը, հաշտությանը և սիրուն»։
Եվս մեկ ճշմարտության մասին եմ ուզում պատմել։ Բանտարկված մեր ընկերներն այսօր կերտում են մեր վաղվա հաղթանակը։ Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլև բոլոր մնացած ոլորտներում։ Որովհետև պայքարում են։ Հավատում են։ Չեն վախենում։ Պատիվն ու արժանապատվությունը ամեն ինչից վեր են դասում։ Եվ դրա արդյունքն է, որ Հայաստանի Խորհրդարանում այսօր ոչ թե Հայրենիքի Կալանավորի, այլ Հաղթանակած Սրբազանի կոչ հնչեց»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում