ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՄԻԱՍՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ
ՀասարակությունԼույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ՄԻԱՍՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ եղբոր որդին ՏԻԳՐԱՆԸ։ Այս ուրախալի լուրը, Iravunk. com - ին հայտնեց անմահ հերոսի մայրը տիկին ԶԻՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։
Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն։ Մեծանալով, նա կիմանա թե ինչպիսի հերոս հորեղբայր է ունեցել ։ Անմահ հերոս ՄԻԱՍՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ծնունդով Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Հացաշեն գյուղից էր, եղել է եֆրեյտոր, անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, Ջրականի պաշտպանության ժամանակ, Արաքսի հովտում, 14 սահմանապահ ուղեկալի շրջանում ծավալված թեժ մարտերի ժամանակ։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

