Մոսկվան փորձում է արագացնել ԱՊՀ ուղղությամբ կուրսի ռեսթարտը

Վերլուծություն

Ի­հար­կե, այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք այս պա­հին զար­գա­նում են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում (Տես նաեւ https://iravunk.com/?p=328863&l=am), ամ­բող­ջա­կան չեն լի­նի, ե­թե հաշ­վի չառ­նենք նաեւ ռու­սա­կան գոր­ծո­նը: Եվ այդ գոր­ծոնն էլ ա­վե­լի ա­ռանց­քա­յին է դառ­նում,­ երբ հաշ­վի ենք առ­նում ոչ միայն կո­մու­նի­կա­ցիոն եւ տնտե­սա­կան կա­պե­րը, այլ նաեւ այն ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք զար­գա­նում են Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ:

Ի դեպ, ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը նա­խօ­րեին տա­րա­ծեց եւս մեկ տե­ղե­կատ­վութ­յուն, ո­րը խո­սում է ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում նաեւ ան­նա­խա­դեպ զար­գա­ցում­նե­րի հնա­րա­վո­րութ­յան մա­սին: Այն է. «Ռու­սաս­տա­նը ա­ռա­ջար­կեց ստեղ­ծել նոր ռազ­մա­կան դա­շինք՝ որ­պես ՆԱՏՕ-ի այ­լընտ­րանք։ Ռու­սաս­տա­նը ա­ռա­ջար­կեց կնքել պաշտ­պա­նա­կան պայ­մա­նա­գիր «նման մտա­ծո­ղութ­յամբ երկր­նե­րի» հա­մար, իսկ Ի­րա­նը հաս­տա­տեց, որ նախ­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներն ար­դեն ըն­թաց­քի մեջ են»:

­Թեեւ սա պաշ­տո­նա­պես դեռ հաս­տատ­ված չէ, բայց նման ակ­նարկ­ներ ա­ռա­ջին ան­գամ չէ, որ հնչում են: Ընդ ո­րում, խոս­վում է ոչ թե դա­սա­կան ի­մաս­տով ռազ­մա­կան դա­շին­քի, ան­գամ` ՆԱՏՕ-ին նման հա­մա­կար­գի ստեղծ­ման մա­սին, այլ` նկա­տե­լիո­րեն տար­բեր­վող մե­խա­նիզ­մի: Այն է` պե­տութ­յուն­նե­րը, ու­նե­նա­լով լավ հա­րա­բե­րութ­յուն­նե­ր, ոչ թե ստեղ­ծում են հա­մա­տեղ ռազ­մա­կան կա­ռույց­ներ, ու­ժեր եւ նման բա­ներ, այլ մնում են մաք­սի­մալ ինք­նու­րույն, բայց նաեւ ստանձ­նե­լով անհ­րա­ժեշ­տութ­յուն, այն է` երկր­նե­րից մե­կի դեմ ագ­րե­սիա­յի դեպ­քում պար­տադ­րան­քի ու­ժով օգ­նութ­յան հաս­նե­լու մա­սին: Մո­տա­վո­րա­պես այն սկզբուն­քով, որն այս պա­հին էլ գոր­ծում է Ռու­սաս­տա­նի եւ Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի մի­ջեւ: Տար­բե­րութ­յամբ, որ սա կա­րող է ստա­նալ կո­լեկ­տիվ ներգ­րավ­վա­ծութ­յան տեսք. մե­կի դեմ ագ­րե­սիա­յին կմաս­նակ­ցեն հա­մա­կար­գում ներգ­րավ­ված բո­լոր կող­մե­րը: Իսկ սո­վո­րա­կան ի­րա­վի­ճա­կում թե այդ երկր­նե­րից ո­րոնք ի­րար հետ ինչ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն կու­նե­նան, դա ար­դեն ի­րենց ո­րո­շե­լիքն է:

Այս ա­մե­նի հետ մեկ­տեղ քիչ չեն նաեւ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ այդ սկզբուն­քը քննարկ­ման թե­մա է նաեւ ՀԱՊԿ-ում: Այ­սինքն, ՀԱՊԿ-ը կներգ­րավ­վի՞ նման հա­մա­կար­գում, թե ան­դամ երկր­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նան ինք­նու­րույն կողմ­նո­րոշ­վել: Ա­վե­լին, ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ այն կար­ծի­քին են, որ թե­ման ար­դեն այն աս­տի­ճան է հա­սու­նա­ցել, որ վա­ղը մեկ­նար­կող ՀԱՊԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում այն կսկսեն քիչ-քիչ քննար­կել նաեւ կու­լո­ւա­րա­յին մա­կար­դա­կով:

­Նաեւ հաշ­վի առ­նե­լով այն կան­խա­տե­սում­նե­րը, որ Ռու­սաս­տա­նը, նախ զար­գաց­նե­լով Միու­թե­նա­կան պե­տութ­յան սխե­ման, ա­պա նաեւ հիմք դնե­լով ա­ռան­ձին երկր­նե­րի հետ պա­տե­րազմ­նե­րի դեպ­քում պար­տա­դիր փո­խօգ­նութ­յան մե­խա­նիզ­մին, ար­դեն պար­զա­պես կա­րող է չզգալ ՀԱՊԿ-ի անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ո­րը, ինչ­պես ցույց տվեց ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի փոր­ձը, որ­պես ռազ­մա­կան միա­վո­րում ա­ռանձ­նա­պես չաշ­խա­տեց: «Ճիշտ է, այդ դեպ­քում կա­րող է տպա­վո­րութ­յուն ստեղծ­վել, որ ԱՊՀ երկր­նե­րի հետ Ռու­սաս­տա­նի գոր­ծակ­ցութ­յան հար­ցում բաց է ա­ռա­ջա­նա­լու: Բայց ի­րո­ղութ­յունն այն է, որ այդ բացն ար­դեն իսկ կա, ան­կախ նրա­նից, որ պար­բե­րա­բար հա­վաք­վում են ՀԱՊԿ-ի շրջա­նակ­նե­րում, ինչ-որ մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նում: Դ­րա է­ֆեկ­տի­վութ­յու­նը տե­սա­նե­լի չէ, ի տար­բե­րութ­յուն, ասենք, ԵԱՏՄ-ի, ո­րի օգ­տա­կա­րութ­յու­նը տես­նում եւ ան­դամ երկր­նե­րից ա­մեն մեկն իր չա­փով գնա­հա­տում է»,- կար­ծիք է հայտ­նում աղբ­յու­րը:

Ա­մեն դե­պքում, Ռու­սաս­տա­նում ի­րոք գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի բարձ­րա­ձայն է դառ­նում կար­ծի­քը, որ ԱՊՀ եւ մեր­ձա­վոր այլ երկր­նե­րի հետ ՌԴ-ի քա­ղա­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցը ի­րոք, մեղմ ա­սած, լա­վա­գույն օ­րե­րը չեն ապ­րում: Նաեւ, որ պետք է գնալ քա­ղա­քա­կան կուր­սի ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի, այ­լա­պես հետ­խորհր­դա­յին ողջ ժա­մա­նա­կաշր­ջա­նի դի­նա­մի­կան տա­նե­լու է ի­րա­վի­ճա­կի էլ ա­վե­լի վատ­թա­րաց­ման: Մի շարք փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ, այդ թվում` իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին մոտ կանգ­նած, պնդում են, որ ի­րա­վի­ճակն ան­գամ Կ­րեմ­լի մա­կար­դա­կով այն աս­տի­ճան մռայլ են գնա­հա­տում, որ սկսվել է բո­լոր հնա­րա­վոր կադ­րե­րին եւ մե­խա­նիզմ­ներն այն փո­խե­լուն ուղղ­ված խոր­քա­յին գոր­ծըն­թաց:

Իշ­խա­նա­մերձ աղբ­յուր­նե­րից մեկն ան­գամ գրում է. «Մեր աղբ­յուր­նե­րի հա­մա­ձայն   ` մին­չեւ իսկ Մոսկ­վա­յի քա­ղա­քա­պե­տա­րա­նում կա­րող են ան­խու­սա­փե­լի լի­նել մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րին վե­րա­բե­րող կա­ռա­վար­ման փո­փո­խութ­յուն­ներ։ Ինչ­պես հայտ­նի է, այս տա­րի վար­չա­կազ­մում տե­ղի են ու­նե­ցել հիմ­նա­րար կադ­րա­յին փո­փո­խութ­յուն­ներ, ո­րոնք ուղղ­ված են ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մո­տե­ցում­նե­րի վե­րա­շա­րադր­մա­նը։ Բո­լոր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը (եւ սա նե­րա­ռում է ոչ միայն քա­ղա­քա­պե­տա­րա­նը) փո­փո­խութ­յան մեջ են։ Բո­լո­րը հաս­կա­նում են, որ «ար­տա­քին» օ­րա­կար­գը ձա­խող­վել է, եւ սա կյան­քի փաստ է։ Հա­մա­պա­տաս­խա­նա­բար, ցան­կա­ցած գոր­ծիչ, ո­րը կա­րող է ա­ռա­ջար­կել եւ­ ի­րա­կա­նաց­նել իր սե­փա­կան լու­ծում­նե­րը ար­տա­սահ­մա­նում, կստա­նա քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յուն… Այ­սինքն, քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի «շու­կան» ներ­քի­նից տե­ղա­փոխ­վում է մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան վրա կենտ­րո­նա­նա­լու ուղղ­վա­ծութ­յուն`հա­սա­րա­կայ­նութ­յան հետ կա­պե­րով զբաղ­վող կա­ռույց­նե­րին գոր­ծըն­թա­ցի մեջ ներգ­րա­վե­լով, քա­նի որ ար­տա­սահ­մա­նում Ռու­սաս­տա­նը չու­նի կա­յու­նութ­յուն ա­պա­հո­վե­լու նմա­նա­տիպ գոր­ծիք­ներ, իսկ ստեղ­ծե­լը ժա­մա­նակ կպա­հան­ջի»:

Այ­սինքն նման է, որ Մոսկ­վան ոչ թե պար­զա­պես փոր­ձում է փո­խել ար­տա­քին քա­ղա­քա­կան մե­խա­նիզմ­նե­րը (եւ ա­ռա­ջին հեր­թին` ԱՊՀ հար­թա­կում, այլ նաեւ մտա­ծում է դա հնա­րա­վո­րինս ա­րագ ի­րա­կա­նաց­նե­լու մա­սին` դրա հա­մար անհ­րա­ժեշտ գոր­ծիք­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը փոր­ձե­լով լրաց­նել ներ­քին դաշ­տում ե­ղած ռե­սուրս­նե­րի հաշ­վին: Իսկ թե դա որ­քա­նո՞վ կաշ­խա­տի, կտես­նենք:

Տես նաեւ https://iravunk.com/?p=328864&l=am 

https://iravunk.com/sim/?p=328864&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ