«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես իմ և մեր բոլորի երեխաներին նիկոլով Հայաստան թողնելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ իրավունք ունեմ. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Քրեական

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը խոսք է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որն Ազգային ժողովում Քաղբանտարկյալների թեմայով լսումների ժամանակ ընթերցել է նրա կինը՝ Լուսինե Առաքելյանը.

«Սիրելի ընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Ինչպես արդեն տեղյակ եք Վազգենը և ես հերթական անգամ ազատությունից զրկվել ենք խոսքի համար, քանի որ այս դահլիճում պարբերաբար գաստրոլներ տվող ռեժիմի պարագլուխը սարսափում է խոսքից։

Մեր հերթական ազատազրկումը ոչ հայհոյելու մասին էր, ոչ էլ առավել ևս արդեն հայտնի դարձած «հետույքի», որքան էլ որ ինչ-որ մեկը շատ է ցանկանում, որ այդպես լինի։

Մեր գործը տարրական բարոյականության բացակայության և իրավական բեսպրեդելի մասին է, որտեղ մեզ հայհոյողը պատասխան ստանալով հրահանգել է մեզ առանց որևէ իրավական հիմքի կալանավորել «հետույք» բառն օգտագործելու համար։ Ինձ կալանքի ներկայացրած թե՛ քննիչը, թե՛ դատախազը, թե՛ կալանքի տակ ստորագրած դատավորն այս մասին գիտեն բոլորիցս լավ։

Բայց քանի որ վերջիններս ռեպրեսիվ ապարատի են վերածվել, հլու-հնազանդ կատարել են պատվերը, իսկ ապագայում անխուսափելիորեն կկրեն դրա համար նախատեսված քրեաիրավական հետևանքները։

Իսկ մեզ կալանավորելու քաղաքական պատվեր իջեցնողը հին Երևանի սլենգով արդեն վաղուց վաստակել է նմանատիպ պահվածք ունենալուն հարիր «դափնիները»։

Համենայնդեպս, մեզ դեռ կալանավորումից մի քանի շաբաթ առաջ էին տեղեկացրել, որ խոսքից սարսափող ռեժիմը պլանավորում է մեզ նորից բանտարկել ու այս ամենը մեզ համար գաղտնիք, իսկ զրկանքները նորություն չէր։

Ընդհանրապես, Ալիևի դրածո ռեժիմի պայմաններում, Հայաստանում քաղբանտարկյալ լինելն ինչ-որ արտառոց երևույթ չէ, և դա հավաստելու է գալիս այն վիճակագրությունը, համաձայն որի այսօր մեր երկրում կա վեց տասնյակից ավելի քաղաքական հալածյալ, որոնց զգալի մեծամասնության բանտարկության պատճառը ռեժիմին ուղղված քաղաքական քննադատությունն է։

Քաղաքագիտական այբուբենը հուշում է՝ ցանկացած տոտալիտար պարագլխի վերջին հանգրվանը խոսքից սարսափելն ու խոսքը բանտելն է, բայց այդ նույն այբուբենը նաև հուշում է, որ նմանատիպներին իշխանազրկելու ամենաարդյունավետ գործիքը հալածանքների առջև չընկրկելն է և հնարավոր բոլոր գործիքներով պայքարն է քաղաքական այլասերությունների դեմ։

Հենց այդ պատճառով մենք մինչև ազատազրկումը պարբերաբար առաջնային պլանում ենք պահել ռեժիմի կողմից հալածանքների ենթարկվողների թեման և միշտ կոչ ենք արել համակարգային պայքար սկսել բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության և օր առաջ ռեժիմի բանտերից ազատ արձակելու համար։ Ի դեմ, նմանատիպ մի առաջարկ էլ արել էր Արմեն Աշոտյանը, երբ դուրս եկավ բանտարկությունից։

Այսօր էլ՝ արդեն բանտից, ես նույն համոզմանն եմ. ռեժիմի կողմից հալածանքներին պետք է պատասխանել դրա դեմ ակտիվ պայքարով։ Պետք է ծեծել բոլոր դռները, պետք է անել այնպես, որ յուրաքանչյուր առանձին քաղբանտարկյալի և քաղհալածյալի գործը հասու լինի լայն հանրությանը, արևմտյան երկրների դեսպաններին, որոնց գործն է դարձել այս գարշելի ռեժիմի բռնարարքների սանիտարի դերը ստանձնելը։

Այս ողջ գործիքակազմի համակարգված կիրառումը կարող է համակարգային լուծումներ տալ ստեղծված իրավիճակին։ Համենայնդեպս, ես մեր թիմով և համախոհների շարքերով էս կռիվը կիսատ չեմ թողնելու, որովհետև ես իմ և մեր բոլորի երեխաներին նիկոլով Հայաստան թողնելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ իրավունք ունեմ։

Ազատություն ռեժիմի բոլոր գերիներին։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, «Արմավիր» ՔԿՀ

26.11.2025թ.»։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան