Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտnւթյան խաղաղ կարգավորման ծրագրի տարբերակները ՌԴ-ն պատրաստ չէ հրապարակայնորեն քննարկել.Ռյաբկով
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ չէ հրապարակայնորեն քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի տարբեր տարբերակները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և չտրվել թշնամական լրատվամիջոցների սադրանքներին: Վերջին հաշվով, երկխոսության գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է ժամանակ և ուշադրություն», - նշել է նա։

