Մոսկվա քաղաքն ունի մետրոյի 275 կայարան, Պեկինը՝ 522, Թբիլիսին՝ 22, Բաքուն՝ 27, Երեւանը՝ 10

Իրավական

Վերջերս խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ հին ավտոմեքենաների մուտքը Երեւան կարգելվի։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ Օփել մակնիշի ավտոմեքենաների մուտքը պետք է արգելվի։ Թեեւ քաղաքապետարանը դեռեւս հստակ պատասխան չի տալիս այս հարցի շուրջ, սակայն վարորդներին այնուհանդերձ անհանգստացնում է հարցը: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցեց փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

—Պ. Նուրիջանյան, որքանո՞վ եք պրակտիկ համարում այս նախագիծը, եթե այն իրականացվի:

Նախ նշեմ, որ ներկայումս նման սահմանափակում կիրառելու մասով որոշում չկա:  Առհասարակ,  որոշ երկրներում առկա է նման պրակտիկա, որ խոշոր քաղաքների՝ հիմնականում մեգապոլիսների երթեւեկությունը բեռնաթափելու նպատակով կիրառվում են սահմանափակումներ: Կան քաղաքներ կամ տվյալ քաղաքի որոշ հատվածներ, օրինակ՝ կենտրոնում, բեռնատարների մուտքն արգելված է, օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների մուտքն արգելված է եւ այլն։ Ըստ համացանցում առկա տեղեկատվության՝ Չինաստանի որոշ քաղաքներում մարդատար տրասպորտը երթեւեկում է հերթականությամբ՝ մեկ օր երթեւեկում են զույգ թվով համարանիշով մեքենաները, հաջորդ օրը՝կենտ թվով համարանիշով մեքենաները։

Երեւան քաղաքի դեպքում մարդատար տրանսպորտի նմանօրինակ սահմանափակումները ինձ անհեթեթ են թվում։ Նախ, Օպելների մասով նման խտրական սահմանափակում մտցվել չի կարող: Մեքենայի մակնիշը որեւէ դեր խաղալ չի կարող։ Խտրական վերաբերմունք եմ դիտարկում նաեւ մեքենաների արտադրության տարեթվով պայմանավորված դրանց երթեւեկությունը սահմանափակելը։ Հաջորդիվ, տեղաշարժի սահմանափակում մտցնողը պարտավոր է այլընտրանք առաջարկել քաղաքացիներին։ Երեւան քաղաքը լոգիստիկ առումով ապահովված չէ ոչ մետրոյի կայարաններով, ոչ ճոպանուղիներով, ոչ էլ պատշաճ գրաֆիկով աշխատող ավտոբուսներով։ Անձնական տրանսպորտով երթեւեկող քաղաքացիների մասով առկա է կանխավարկած, որ նրանք հենց այնպես չեն պտտվում քաղաքով։ Ակնհայտ է, որ մարդկանց մեծ մասը աշխատանքով կամ ձեռնարկատիրական գործունեությամբ պայմանավորված են երթեւեկում։ Նման պայմաններում հարց է առաջանում, ինչ տրամաբանության վրա է հիմնվում անձանց տեղաշարժի սահմանափակումը, եթե որեւէ այլընտրանք չի առաջարկվում։ Ըստ այդմ, կարծում եմ, որ երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդիրը հարկավոր է լուծել ոչ թե քաղաքացիների, այլ պետության կամ համայնքի հաշվին։ Երեւան քաղաքում նոր երթուղիներ, կամուրջներ, ճանապարհային հանգույցներ տասնամյակներ շարունակ չեն կառուցվում։ Մետրոյի նոր կայարանների մասին խոսելն ավելորդ է։ Փոխարենը, այն երկրներում, որտեղ մարդատար մեքենաների տեղաշարժը սահմանափակված է, ինտենսիվ կերպով զարգանում է ճանապարհաշինությունն ու հանրային տրանսպորտը։ Մոսկվա քաղաքն ունի մետրոյի 275 կայարան, Պեկինը՝ 522, Թբիլիսին՝ 22, Բաքուն՝ 27, Երեւանը՝ 10։ Խոսքերն ավելորդ են։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում