Ցուցակում չեն լինի
ՆերքաղաքականԼենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի։ Լենա Նազարյանի որոշման մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց նրա ամուսին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ առանց պատճառների մասին խոսելու: Իսկ Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ որոշում է կայացրել նվիրել կյանքի մյուս հատվածը արվեստին
Տատանվում է ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը, որ պատգամավոր է եղել նաև նախորդ երկու գումարման խորհրդարաններում, «Ազատության» հետ զրույցում չպարզաբանեց՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ չառաջադրվելու մասին տեղեկությունը:

