Իրականում ինչի՞ շուրջ է իրական բանակցություններն ԱՄՆ-ի, ՌԴ-ի ուՈւկրաինայի միջեւ` Աբու Դաբիում

Միջազգային

Ուկրաինայի հետ կապված ներկա բանակցությունների մասին ֆեյկերի պակաս ակնհայտորեն չկա: Այն տպավորությունն է, որ ֆեյկային այս խաղին միացել են անգամ առաջին դեմքերը ու պաշտոնական բանակցությունների մասնակիցները, հաշվի առնելով, որ նրանց հայտարարությունները շատ դեպքերում մեկը մյուսին էապես հակասում են:

Սակայն մի շարք միանգամայն տեղյակ աղբյուրներ վստահեցնում են, որ այդ մենը, ինչպես նաեւ տարաբնույթ բանակցություններն ու հանդիպումներն են իրենցից մեկ մեծ ֆեյկ ներկայացնում: Իսկ իրական բանակցությունենրը, որոնց մասին խոսեց նաեւ Axios-ի, եւ հաստատեց Սպիտակ տունը, ընթանում է Աբու Դաբիում` Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։

Մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ Կիևն այդ բանակցություններում ներկայացնում է Բուդանովը։ Ռուսաստանը` Գլխավոր շտաբի կառավարման գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Այն հիմնական աղմկոտ հարցերից մեկը, թե ինչ կարգի բանակ պետք է ունենա Ուկրաինան պատերազմից հետո, 600 թե 800 հազարանոց, ըստ աղբյուրի, այդ բանակցություններում անգամ չի էլ քննարկվում, ու շատ պարզ պատճառով: Այս պահին, երբ Ուկրաինայում համատարած մոբիլիզացիա է, ուկրաինական ուժերի թվակազմ, թիկունքային կառույցներով հանդերձ, իրականում 800 հազարի չի հասնում: Իսկ պատերազմի ավարտի դեպքում, երբ Ուկրաինան կմնա առանց արեւմտյան հսկայածավալ ֆինանսավորման ու կործանված տնտեսության փաստի առաջ, ոչ թե 600, այլ անգամ 300-400 հազարանոց բանակ պահել չի կարողանա:

Գլխավորը, այդ բանակում չպետք է լինեն Մոսկվային քիչ թե շատ անհանգստացնող զինատեսակներ, այդ թվում` պետք է հաստատվի Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակը: Պետք է նաեւ բացառվի ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Ուկրաինայում եվրոպական ուժերի որեւէ ներկայություն, անգամ ռազմական խորհրդատուների տեսքով, որոնք, ըստ էության, հիմնականում հետախուզական ծառայություններն են: Ապագա փաստաթղթում հենց դա են պահանջում ֆիքսել ռուսները, նաեւ, որ այդ մասով ցանկացած խախտում պետք է անմիջապես վերացվի Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող ԱՄՆ-ի կողմից: Եթե ոչ, ապա դա կհամարվի պայմանագրի կոպիտ խախտում, ինչը կզրոյացնի ԱՄՆ-ի անվտանգային երաշխիքները: Ըստ մեր տեղյակ աղբյուրի, հենց սա է այն գլխավոր թեման, որի շուրջ էլ իրական քննարկումները զարգանում են:

Այս ֆոնին, ամենաառաջնային տեղում չէ անգամ Դոնբասից ուկրաինական զորքերը հանելու թեման: Բանակցողները, որոնք ռազմական ուղղության անձիք են, պարզ հասկանում են, որ Դոնբասը պահելու շանս Կիեւը չունի. Արդեն ձմեռային կոմպանիայի ժամանակ, եթե պատերազմը չկանգնի, ռուսական ուժերը կարող են ամբողջությամբ գրավել Դոնբասը: Ուկրաինական դիտարկումներին, թե դա քաղաքական իմաստով կարող է ավելի նպատակահարմար լինել խաղաղության հարցում, եղել է արձագանք. ռուսական ուժերն այդ ընթացքում մեծ տարածքներ կվերցնեն Դնեպրոպետրովսկում, Խարկովի մարզում եւս կարող են շատ լուրջ առաջխաղացում ունենալ, կմոտենան մարզկենտրոն Զապորոժեին կամ կվերցնեն այն: Ու բոլոր այդ տարածքները, որոնք արյան գնով կանցնեն ռուսներին, վերադարձի ենթական չեն լինելու: Քաղաքական իմաստով` ավելի վատ պայմաններով խաղաղության գնա՞լն է ձեռնտու Կիեւին, թե այս պահին Դոնբասը հանձնելը, թող իրենք որոշեն:

Իսկ այն մնացած հարցերը, որոնք վերաբերում են ռուս-ամերիկյան հարաբերություններին, Մոսկվան եւ Վաշինգտոնը սկսել են պայմանավորվել այլ փաստաթուղթ տեղափոխել, որը կարող է ստորագրվել Պուտինի եւ Թրամփի կողմից` ուկրաինական փաստաթղթի ստորագրմանը զուգահեռ. սա արդեն երկու երկրների սուվերեն իրավունքն է:

Տես նաեւ https://t.me/iravunk/61297 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում