ՌԴ-ի և Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարներն ուղիղ բանակցություններ են վարում Աբու Դաբիում. Axios
ՄիջազգայինՌուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներն ուղիղ բանակցություններ են վարում Աբու Դաբիում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պորտալի տվյալներով՝ ամերիկացի դիվանագետների հետ Ուկրաինայի հետ խաղաղության ծրագրի նախագծի վերաբերյալ նախնական համաձայնությունից հետո ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ։
Ըստ պորտալի՝ Աբու Դաբիում անցկացվելիք բանակցություններում, ենթադրաբար, գլխավորում են երկու երկրների ռազմական հետախուզության ծառայությունների ղեկավարները։
Նշվում է, որ ռազմական հետախուզության ղեկավարները սկզբում պետք է հանդիպեին այլ թեմայով, սակայն ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի Աբու Դաբի կատարած այցը փոխել է սկզբնական ծրագիրը։
Ռուսական պատվիրակության հնարավոր ղեկավար է նշվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, իսկ Ուկրաինայից՝ Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

