«Հ1-ի եթերում իրեն սրբի տեղ դրած նախկին հոգևորականը մինչև կարգալուծությունը տարիքով մեծ կնոջ հետ է ապրել». Մանրամասներ Նշան Հովհաննիսյանի մասին
ՀասարակությունՆշան Հովհաննիսյանը՝ (Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը, ով կարգալույծ է արվել 2017 թվականին-խմբ.) այնպիսի վատ ընթացքով է ապրել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղն ով էլ լիներ, նրան կարգալույծ էր անելու: Այդ մասին Aysor.am-ին պատմեց Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
«Կարգապահական հանձնախումբը երկու անգամ այդ մարդու հարցը քննել է, հաստատուն կերպով որոշել են ՝տարբերակ չկա այս մարդուն շտկելու: Ու ասենք՝ իր ելույթը Հանրային հեռուստաընկերության Պետրոսի մոտ, ուղղակի խայտառակություն ... Սուտ էր խոսում՝ իրեն սրբի տեղ դրած: Մոռացել է իր վարքն ու բարքը, հոգևորականին ոչ հարիր կենցաղը՝ ծառայության վայրը լքելը, տարիքով կնոջ հետ համատեղ ապրելը: Այս ամենը մոռացած՝ սրբի դեմքով նստած էր։ Եթե եկեղեցական չլինեի, կմտածեի՝ էս ազնիվ տղային ինչո՞ւ են կարգալույծ արել»,-ասաց Տեր Վրթանեսը:
Նա հատկանշական համարեց՝ Նշան Հովհաննիսյանին Հանրային հեռուստաընկերությամբ ստեր ասելուց հետո են պաշտոն տվել. այժմ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական է:
https://iravunk.com/sim/?p=328786&l=am/

