ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏՈԿԱԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԴՊԵՍ ՋԵՐՄ ՍԻՐՈՎ ԼՑՎԵԼ

Վերլուծություն

Ի­հար­կե, ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րից (Տես նաեւ https://iravunk.com/?p=328784&l=am), ո­րոնք ներ­կա պա­հին ի ցույց են դրվում ուկ­րաի­նա­կան խա­ղա­սե­ղա­նի շուրջ, կախ­ված է ոչ միայն ուկ­րաի­նա­կան կամ եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յան, այլ նաեւ` գո­նե ՌԴ-ի հա­մար, այս­պես ա­սած, ա­վան­դա­կան ազ­դե­ցութ­յան գո­տի­նե­րի ուղ­ղութ­յամբ հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը: Ի՞նչ չա­փով ԱՄՆ-ն կ­ցան­կա­նա կամ կրա­կո­ղա­նա պա­հել իր դիր­քե­րը, դա, ինչ խոսք, չեն կա­րող շրջան­ցել ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա շփում­նե­րը, ո­րոնք մի­գու­ցե քիչ տե­սա­նե­լի, խոր­քա­յին մա­կար­դակ­նե­րում, բայց միան­շա­նակ շա­րու­նակ­վում են:

­Խոս­քը, ի­հար­կե, նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սին է, որ­տեղ ներգ­րավ­վա­ծութ­յան մա­սին թրամփ­յան վար­չա­կազ­մի միակ հայ­տը գո­նե այս պա­հին միայն «Թ­րամ­փի մի­ջանց­քի» տես­քով է: Իսկ դա առն­վազն տար­օ­րի­նակ է, քա­նի որ, ինչ­պես նաեւ ­ժա­մա­նա­կին վրա­ցա­կան «Վար­դե­րի հե­ղա­փո­խութ­յան» փոր­ձը հու­շեց, ա­մե­րի­կա­ցի­նե­րը (եւ առ­հա­սա­րակ` Ա­րեւ­մուտ­քը) նա­խընտ­րում են տա­րա­ծաշր­ջա­նում դիր­քե­րը հաս­տա­տել Վ­րաս­տա­նում կենտ­րո­նա­նա­լով: Մինչ­դեռ վրա­ցա­կան ուղ­ղութ­յամբ Թ­րամ­փի կող­մից ինչ-որ ա­ռանձ­նա­հա­տուկ հե­տաքրք­րութ­յուն դեռ չի ե­ղել, ինչ­քան էլ, որ պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սին շա­րու­նա­կում է դրեյ­ֆել հա­կաա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ:

Ըստ այդմ, կա այն հար­ցը, թե ի­րա­կա­նում ի՞նչ ծրագ­րեր ու­նի Թ­րամ­փը` կապ­ված իր ան­վամբ մի­ջան­ցքի հետ: Ա­մեն դեպ­քում, այս հար­ցում ո­րո­շա­կի շարժ կա. ինչ-որ պատ­վի­րա­կութ­յուն­ներ են ԱՄՆ-ից գա­լիս-գնում, ինչ-որ հար­ցեր են քննար­կում եւ այլն: Բայց այդ ա­մե­նով հան­դերձ, թե­ման դեռ գործ­նա­կան հար­թութ­յուն չի մտնում, եւ հենց դա է, որ, թե­րեւս, կապ­ված է այն հար­ցի հետ, թե ինչ ուղ­ղութ­յամբ կզար­գա­նան ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յու­նեն­րը:

Եվ ա­հա այս ֆո­նին էլ տե­ղի ու­նե­ցավ Փա­շին­յա­նի այ­ցը Ղա­զախս­տան: Նա­խա­գահ Տո­կա­եւը, ինչ խոսք, տե­ղը-տե­ղին ըն­դու­նեց, Նի­կո­լին բարձ­րա­գույն պարգ­եւով՝ «Ոս­կե ար­ծիվ» շքան­շա­նով պար­գե­ւատ­րեց, մի լավ գո­վեր­գեց նրան` որ­պես «ան­սա­սան կամ­քով օժտ­ված ա­կա­նա­վոր պե­տա­կան գոր­ծիչ» ու… «Ի­րա­կան Հա­յաս­տան» հա­յե­ցա­կար­գի հե­ղի­նակ ու հիմ­նա­դիր: Ու հենց դա է, որ մի շարք փա­կագ­ծեր է բա­ցում:

­Բանն այն է, որ Նի­կո­լը եր­բեք էլ Ղա­զախս­տա­նի հան­դեպ ինչ-որ ջերմ, բա­րե­կա­մա­կան հա­կում­ներ չի ու­նե­ցել: Ժա­մա­նա­կին, երբ դեռ իշ­խա­նութ­յան չէր ե­կել, ծաղ­րում էր այն ժա­մա­նակ­վա իշ­խա­նութ­յուն­նե­րին, թե Ղա­զախս­տա­նի պես երկր­նե­րի հետ եք հա­զիվ հա­մա­գոր­ծակ­ցում: Դ­րա­նից հե­տո էլ, ե­թե հաշ­վի չառ­նենք ղա­զա­խա­կան ցո­րե­նի պատ­մութ­յու­նը, ո­րի հետ, ի դեպ, ա­սում են, թե Տո­կաեւն ա­ռանձ­նա­պես կապ չի ու­նե­ցել, ինչ-որ սրտա­ռուչ դրվագ­ներ հայ-ղա­զա­խա­կան ուղ­ղութ­յամբ չի էլ նկատ­վել: Ու մեկ էլ` խնդրեմ, էլ «ոս­կե ար­ծիվ», էլ «ա­կա­նա­վոր գոր­ծիչ», ու միան­գա­մից պարզ հարց էա­ռա­ջա­նում` էս ի՞նչ է ե­ղել Տո­կաե­ւի հետ:

Ի­հար­կե, ո­րո­շա­կի հե­տե­ւութ­յուն­նե­րի տե­ղիք կա­րող է տալ նախ այն փաս­տը, որ Ղա­զախս­տա­նը, այս­պես թե այն­պես, թյուր­քա­կան աշ­խար­հի մաս­նիկ է, ու Նի­կո­լին այս պա­հին թյուր­քա­կան աշ­խար­հում հա­վուր պատ­շա­ճի են գնա­հա­տում: Ա­ռա­վել եւս, որ Տո­կաե­ւը նաեւ պարզ հայտ­նեց, թե ինչ սպա­սե­լիք­ներ կան Հա­յաս­տա­նից. «Մենք կա­րող ենք զար­գաց­նել մեր գոր­ծըն­կե­րութ­յու­նը արդ­յու­նա­բե­րութ­յան, տրանս­պոր­տի, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, գյու­ղատն­տե­սութ­յան, թվայ­նաց­ման, տրանս­պոր­տի եւ­ այլ ո­լորտ­նե­րում: Այդ թվում՝ մենք ա­ռանձ­նա­հա­տուկ կար­եւո­րութ­յուն ենք տվել տրանս­պոր­տա­յին եւ տ­րան­զիտ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րին… Մենք հե­տաքրքր­ված ենք մաս­նակ­ցել TRIPP՝ խա­ղա­ղութ­յան եւ բար­գա­վաճ­ման մի­ջազ­գա­յին «Թ­րամ­փի ու­ղի» նա­խագ­ծին։ Այս­պի­սի նա­խագ­ծե­րը, «Հ­յու­սիս-­Հա­րավ նա­խա­գի­ծը, ինչ­պես նաեւ «Մի­ջին մի­ջանց­քի» նա­խա­գի­ծը հա­մա­պա­տաս­խա­նում են եր­կու երկր­նե­րի շա­հե­րին»:

Ի­հար­կե, սպա­սե­լի զար­գա­ցում էր. Ղա­զախս­տա­նը դեռ մինչ «Թ­րամ­փի ու­ղու» ի հայտ գալն էր խո­սում «Մի­ջին մի­ջանց­քը», ա­վե­լի կոնկ­րետ` «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քը» Հա­յաս­տա­նով անց­կաց­նե­լու գա­ղա­փա­րի մա­սին: Պար­զա­պես այն պա­հին խոս­վում էր «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից», ո­րը հի­մա վե­րան­վա­նել են «Թ­րամ­փի ու­ղի», բայց էութ­յու­նը չի փոխ­վում: Այլ բան, որ սրա հետ մեկ­տեղ, Տո­կաե­ւը ցցում է նաեւ ռու­սա­կան «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» գա­ղա­փա­րը: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ այս ուղ­ղութ­յամբ Ղա­զախս­տա­նի հետ կապ­ված վեր­ջին ժա­մա­նակ­ներս շատ լուրջ զար­գա­ցում­ներ կան: Նախ, ար­դեն Ղա­զախս­տա­նով` Ռու­սաս­տան-Ի­րան եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յու­նը գոր­ծում է: Երկ­րոր­դը. Տո­կաե­ւի վեր­ջին մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ ձեռք բեր­վեց պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն` այդ մի­ջանց­քի թո­ղու­նա­կութ­յու­նը էա­պես վե­լաց­նե­լու մա­սին: Իսկ այս դեպ­քում Կաս­պից ծո­վով ա­նո­րոշ ծո­վա­յին ան­ցում­նե­րի գա­ղա­փա­րը եւս Ղա­զախս­տա­նի հա­մար մտնում է երկ­րորդ պլան: Նաեւ հաշ­վի առ­նե­լով օ­րերս Ի­րա­նից ե­կած հայ­տա­րա­րութ­յու­նը` դե­պի Թուր­քիա մասշ­տա­բա­յին եր­կա­թու­ղու կա­ռուց­ման ծրագ­րե­րի մա­սին…

Այս սխե­մա­յի դեպ­քում ար­դեն մեծ հարց է` ո՞ւմ է պետք գա­լու «Թ­րամ­փի ու­ղին», եւ ին­չո՞ւ է Տո­կաեւն այդ­քան ջեր­մե­ռան­դո­րեն խո­սում այդ մա­սին: Չ­նա­յած, այս հար­ցը կա­րե­լի է առ­հա­սա­րակ հնչեց­նել Ղա­զախս­տա­նի ներ­կա կուր­սի մա­սին` ո՞ւր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­կտորն է զար­գաց­նում, ե­թե մի օր կա­րող է գնալ Վա­շինգ­տոն, իսկ այն­տե­ղից` Մոսկ­վա` ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու: Թե՞ պար­զա­պես Տո­կաե­ւը սպա­սում է, թե ինչ ուղ­ղութ­յամբ կզար­գա­նան ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը…

Ա­մեն դեպ­քում, այս շա­բաթ Պու­տի­նը մեկ­նե­լու է Բիշ­կեկ, որ­տեղ տե­ղի է ու­նե­նա­լու ՀԱՊԿ գա­գա­թա­ժո­ղով: Փա­շին­յա­նը, թե­րեւս, այս հան­դիպ­մա­նը եւս չի մաս­նակ­ցի, չնա­յած ա­ռանց դրա էլ այդ մի­ջո­ցա­ռու­մը կա­րող է շատ հարց­րի պա­տաս­խան տալ: Ա­ռա­վել եւս, երբ այն հա­մընկ­նում է Թ­րամ­փի հայտ­նի ա­ռա­ջար­կին` Զե­լենս­կու տրվե­լիք պա­տաս­խա­նին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում