«ԲԱՑԻ ԼԱՎ ՄԱՐԶԻԿ ԼԻՆԵԼՈՒՑ, ԱՐՄԱՆԸ ՆԱԵՎ ՀՐԱՇԱԼԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է».ԱՐԹՈՒՐ ՆԺԴԵՀ

Սպորտ

Նոյեմբերի 22-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած Խառը մենամարտերի UFC 265 մրցաշարի գլխավոր մենամարտում, թեթևքաշային կարգում /70 կգ /UFC դասակարգման 1-ին համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ փայլուն հաղթանակ է տոնել դասակարգման 6-րդ համար, ազգությամբ Նոր Զելանդացի Դեն Հուքերի նկատմամբ։ Ծառուկյանը մենամարտի երկրորդ ռաունդի երկրորդ րոպեում մրցակցին տապալեց գետնին, իրար հաջորդող հուժկու հարվածներից հետո, խեղդող հնարք կիրառելով, վաղաժամ նոկաուտով ավարտեց մենամարտը։ Հայ մարզիկը օկտագոն դուրս եկավ հայկական զուռնայի հնչյունների ներքո։ Նրան մարզադահլիճում աջակցում էին մեծ թվով հայ երկրպագուներ Հայաստանի և Արցախի դրոշներով։ Ծառուկյանին մարզադահլիճում աջակցում էին նաև ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարները Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը։ Օկտագոն դուրս գալուն պես ամբողջ դահլիճը վանկարկում էր Արման Ծառուկյանի անունը։ Հաղթանակից հետո հայ մարզիկը դարձավ չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։ Հայ մարտիկը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, որից 9-ը նոկաուտով և կրել 3 պարտություն։ Նոր Զելանդիան ներկայացնող 35-ամյա Դեն Հուքերը UFC -ում ունի 24 հաղթանակ, 12 պարտություն։ Արման Ծառուկյանը, փայլուն հաղթանակից հետո օկտագոնում այսպես է մեկնաբանել.

«Շնորհակալ եմ Քաթարին, UFC - ին և բոլորին, ովքեր եկել էին ինձ այստեղ աջակցելու։ Ինձ հետ այստեղ են նաև իմ ընկերները, նրանց նույնպես շնորհակալ եմ, որ ինձ հետ են։ Ես պետք է մենամարտեմ գոտու համար։ Հուքերն ուժեղ մրցակից է, ուժեղ հարվածներ ուներ, ոտքերի հարվածները լավն էին, սակայն իմ մենամարտը այլ մակարդակի վրա է։ Ես UFC -ում բոլոր ռեկորդները կսահմանեմ։ Շնորհակալ եմ Դեն Հուքերին, նրա շնորհիվ ես մենամարտեցի այս տարի։ Կա միայն մեկ հավակնորդ։ Իլիյա, որտեղ ես։ Բավական է ընտրես թեթևքաշային մրցակիցներին։ Ես պետք է պայքարեմ գոտու համար։ Պատրաստ եմ մենամարտել հունվարին» ։

Նշենք, որ թեթևքաշային կարգում UFC չեմպիոնը Իսպանիան ներկայացնող վրացի Իլիյա Տոպուրիան է։ Արման Ծառուկյանը այս հաղթանակի համար UFC - ից ստացել է 350.000 դոլար մրցանակային գումար, 50.000 դոլար բոնուս։ Արմանի ընկեր, միջինքաշային կարգում UFC չեմպիոն, ազգությամբ չեչեն Համզատ Չիմաևը նրան է նվիրել ձեռքի ժամացույց, որի գինը 150.000 դոլար է։ Ծառուկյանը մենամարտից օրեր առաջ դիմել էր երկրպագուներին այսպես.

«Մտադիր եմ ցուցադրել գերազանց նոկաուտ և ստանալ տիտղոսային մենամարտ» ։

Արման Ծառուկյանի ֆիզիկական պատրաստության գծով մարզիչ, «Կրոսֆիտ Հայաստան» -ի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՆԺԴԵՀԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց.

- Շատ ուրախ եմ, որ Արմանը կարողացավ հաղթել Հուքերին։ Անկեղծ ասած, ես չէի էլ կասկածում, որ նա կհաղթի։ Արմանը շատ ուժեղ, շատ կարգապահ մարզիկ է։ Բացի լավ մարզիկ լինելուց, Արմանը նաև հրաշալի անձնավորություն է։ Նա արդեն չեմպիոնական գոտու հավակնորդ է։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում