«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մի շարք փաստաթղթեր կստորագրեն

Տնտեսություն

Բիշքեկում նոյեմբերի 26-27-ը կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ, հայտնել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սագինբեկ Աբդումուտալիպը։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։Գագաթնաժողովը կլինի Ղրղզստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության եզրափակիչ փուլի գլխավոր միջոցառումը։

 

Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ստորագրել ավելի քան 10 որոշում՝ հավաքական պաշտպանության մեխանիզմների ամրապնդման, կազմակերպության երկրների միջև անվտանգության փոխգործակցության բարելավման և ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

 

«2026 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից կանցնի Ռուսաստանին, ինչը կապահովի կազմակերպության շրջանակում համատեղ նախաձեռնությունների շարունակականությունը և հետագա զարգացումը», – նշել է Աբդումուտալիպը։

 

Հունվարի 1-ից ՀԱՊԿ-ը նաև նոր գլխավոր քարտուղար կունենա։ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, այդուհանդերձ, Երևանը հայտարարել է, որ դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան