Սա ձեռնտու է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բոլորին՝ բացի հայից

Ներքաղաքական

ՀՀԿ-ական ԱՐմեն Հովասափյանը գրում է

Իշխող վարչախումբը տառապում է մի ինքնամոռաց ցինիզմով, ըստ որի՝ «իրենք ներկայացնում են ՀՀ ժողովրդի մոտեցումները, քանի որ մեծամասնությունն իրենց քվե է տվել»։ Այս պնդման մանիպուլյացիան կայանում է նրանում, որ Նիկոլենց ձայն տված 680 հազար քաղաքացիները բնավ չեն կազմում ՀՀ բնակչության մեծամասնությունը. ավելին՝ անգամ կեսը չեն, այլ ընդամենը մոտ 30 տոկոսը, և այդ 30 տոկոսանոց իշխանությունն այսօր խոսում է «լեգիտիմությունից» ու «ժողովրդի կարծիքը» կյանքի կոչելու մասին։

 

Թեմայի մասին շատ է խոսվել, հնչել են ամենատարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ, իսկ այսօր արդեն Փաշինյանը խաղարկում է հերթական մանիպուլյացիոն բլեֆը, ամբողջովին աղավաղելով ընտրական օրենսգիրքը, իր վերընտրվելու բոլոր հնարավոր տարբերակները խորքային առումով հաշվի է առել։

 

Մասնավորապես՝ արդեն փոփոխված ԸՕ-ով, որով պետք է անցկացվեն առաջիկա համապետական ընտրությունները, նախատեսվում է, որ խորհրդարան անցնելու համար 3–4 քաղաքական ուժերից բաղկացած դաշինքները պետք է հավաքեն, ուշադրություն, 10 տոկոս (նախկին 7-ի փոխարեն) ձայն։ Սա բավական լուրջ թիվ է։ Հակառակ դեպքում, եթե կուսակցությունները մասնակցում են առանձին, անհրաժեշտ է հավաքել 4 տոկոս ձայն։ Ստացվում է, որ այնպիսի «լազեյկա» է պատրաստված, որ երկու դեպքում էլ խորհրդարան անցնելու շանսերը բավական ցածր են, քանի որ, որպես կանոն, դաշինք են կազմում հենց այն ուժերը, որոնց համար միայնակ խորհրդարան անցնելը բարդ է։ Արդյունքում՝ Նիկոլն ամեն ինչ անում է իր օպոնենտների ձայները հնարավոր բոլոր տարբերակներով փոշիացնելու համար։

 

Ավելին ասեմ՝ ԸՕ-ում առանձին կետ կա, ըստ որի ընտրությունների ավարտից հետո իշխանությունը կարող է դրանք անվավեր ճանաչել։ Այսինքն, ոչ ցանկալի արդյունքի դեպքում չի բացառվում, որ անցկացվեն նոր ընտրություններ։ Այս պայմաններում ես նույնիսկ ավելի մարազմատիկ իրավիճակ եմ պատկերացնում. եթե անգամ ընդդիմությանը հաջողվի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, անցնել խորհրդարան, համախմբել իր ողջ ռեսուրսը և կազմել մեծամասնություն, Նիկոլն ուղղակի կարող է չհանձնել իշխանությունը. գնա, նստի կառավարության շենքում և հայտարարի, որ «չար ուժերը կեղծել են ընտրությունները, իսկ ես, ժողովուրդ ջան, քանի որ ձեր տղեն եմ, չեմ պատրաստվում ձեր՝ ինձ տված ձայներին տեր չկանգնել և շարունակելու եմ իշխանությունը պահել ձեռքումս»։

 

Գրեթե կասկած չունեմ, որ ոչ մի եվրոպացի կամ միջազգային կառույց այս հարցի հետ կապված ծպտուն չի հանի կամ որևէ գնահատական չի տա։ Ասել եմ՝ սա ձեռնտու է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բոլորին՝ բացի հայից։

 

Իրեն մեր ժամանակների «լուսավորիչ» հռչակածը՝ նմանօրինակ էժնագին ընտրական տրյուկներով փորձում է ոչ թե արտացոլել հանրային տրամադրությունները, այլ ձգձգել սեփական իշխանության պահպանումը՝ ստեղծելով մի համակարգ, որտեղ ընդդիմության ցանկացած հաջողություն կարող է ոչնչացվել տեխնիկական «ճշգրտումներով»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում