Եվրոպայի երկրների ներկայացուցիչները չեն սկսել արմատապես տարբերվող ծրագիր մշակել, որպեսզի «չզայրացնեն ամերիկացիներին».The Washington Post
ՄիջազգայինԱՄՆ-ն օգտակար է համարել ուկրաինական հակամարտության վերաբերյալ Եվրոպական խաղաղության ծրագիրը, սակայն կենտրոնացած է կարգավորման իր նախագծի վրա: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Պարբերականի տվյալներով՝ Եվրոպայի երկրների ներկայացուցիչները չեն սկսել արմատապես տարբերվող ծրագիր մշակել, որպեսզի «չզայրացնեն ամերիկացիներին»։ Փոխարենը նրանք աշխատել են ԱՄՆ ծրագրի շրջանակներում՝ ներկայացնելով իրենց առաջարկները։

