«Փաստ». Միքայել Հարությունյանի որդին հերքում է Նավալնիի հետ գործ ունենալու մասին լուրերը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որդիները վերջին տարիներին ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի սանկցիաների ձևավորման գործընթացում։ Նշել էինք, որ դա իրականացվել է Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ФБК-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու միջոցով: Հրապարակման մեջ մասնավորաբար նշվում էին Բորիս Օբնոսովի, Ալեքսեյ Ռեպիկի, Ալեքսեյ Կրիվորուչկոյի,Պյոտր Ավենի և Մկրտիչ Օքրոյանի անունները:

«Փաստ» թերթի հետ կապ է հաստատել Միքայել Հարությունյանի որդիներից Արսեն Հարությունյանը և նշել, որ իրեն ու իր ընտանիքին վերաբերող տեղեկություններն այն մասին, թե ինֆորմացիա են տվել Նավալնիին, բացարձակ ճիշտ չեն, «ինչպես նաև մյուս տեղեկությունները»: «Այդ անուններից, որոնք գրված են հոդվածում, միակ մարդը, որին ես գիտեմ, Պյոտր Ավենն է։ Ես լսել եմ, որ նա խոշոր բանկի սեփականատեր է։ Մնացածներին անգամ չեմ էլ ճանաչում։ Նավալնիի և մյուսների հետ ընդհանրապես երբեք չեմ շփվել»,- ասաց նա։
«Ժանրի կանոններով» Արսեն Հարությունյանը «պատվիրատու» էր տեսել նման տեղեկությունների հետևում: Ավելին, նրա կարծիքով, դա Մկրտիչ Օքրոյանն է։ Ամեն տեղեկության ու հրապարակման տակ «պատվիրատու» փնտրելու թեմային երևի թե դեռ հարկ կլինի անդրադառնալ:
Սա վերաբերում է Եվրոպային, ԱՄՆ-ին և այլն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ մարդու դեմ հարուցվել են քրեական գործեր։ Նրանք ՌԴ պաշտպանության նախարարությանը վաճառել են տիտանե անիվներ ինքնաթիռների համար։ Կա՛մ անիվները, կա՛մ պահեստամասերը չինական են եղել։ Եվ այդ ինքնաթիռներն այրվել էին, երբ օդ էին բարձրացել։

Որքան հասկանում եմ, անիվները սկսել են այրվել։ Այդ պատճառով այդ մարդու դեմ հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ։ Չեմ հասկանում, թե ես կամ իմ ընտանիքն ինչ կապ ունենք այս ամենի հետ։ Իրենց հետ շփվել ենք երկար տարիներ, ամեն կերպ օգնել ենք ինչ-որ հարցերում՝ հաշվի առնելով մեր ընկերությունը, բայց հետո հայտնի դարձան իմ նշած փաստերը, որոնց մասին, բնականաբար, չգիտեինք։ Դրա հետ որևէ առնչություն չենք ունեցել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում