«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Կենսաթոշակների հետվճարի համակարգը խարդախություն է

Մամուլի տեսություն

«Փաստ» թեձրթը գրում է. «Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «հիբրիդային հարձակումներ» կամ «ֆեյք» է անվանել կենսաթոշակների հետ կապված քննադատությունները կամ դրանք բարձրացնելու առաջարկները:

Մասնավորաբար, նա «հիբրիդային հարձակումների փորձված մեթոդ» է որակել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման առաջարկը՝ 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները։ Շեշտում է նաև, թե կենսաթոշակների մոտ 50 տոկոս բարձրացումը պետբյուջեի վրա կարող է արժենալ մոտավորապես 100 միլիարդ դրամ, որն այս պահին չկա բյուջեում: Այս իրավիճակում կառավարությունը որոշել է հետվճարի համակարգի միջոցով բարձրացնել կենսաթոշակները։

Միավորման վարչության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ասում է՝ հետվճարը խարդախություն է։ «Ընդամենը մեկ հարց։ Ենթադրենք՝ թոշակառուն տանը հիվանդ պառկած է, հենաշարժողական խնդիր ունի, տանից չի կարող դուրս գալ, չի կարող գնալ առևտուր անելու։ Այս կենսաթոշակառուն Սահմանադրությամբ ինչո՞վ է զիջում խանութ գնացող թոշակառուին, որ վերջինս հետվճար կարող է ստանալ, իսկ մյուսը՝ ոչ։ Երկրորդ՝ երբ հետվճարի համակարգը մտածել են, հավանաբար կարծել են, որ մարդիկ ուտելուց բացի ոչնչի վրա գումար չեն ծախսում։ Մտածել են, որ, ենթադրենք, կենսաթոշակառուն 50000 դրամ է ստանում, 20 տոկոս հետվճար կստանա, 10000 դրամով իբր կբարձրանա մարդու եկամուտը։ Այդ եկամուտը չի բարձրանում, որովհետև թոշակառուները, բացի սնվելուց, նաև ճանապարհի ծախս են կատարում, կոմունալ վճարներ, ընդ որում՝ Արսեն Թորոսյանենց իշխանությունը հետվճարի համակարգից կոմունալ վճարների հնարավորությունը հանել է։

Մեկ օրինակ էլ բերեմ՝ ինձ թոշակառու է զանգել, ասում է՝ միջքաղաքային ավտոբուսներից ինչպե՞ս եմ օգտվելու, դրանց մեջ ո՞վ է քարտով վճար ընդունում, ոչ ոք։ Եվ ամենակարևորը՝ ասում են, որ իբր թե 50000 դրամն ամբողջովին ծախսելու պարագայում հետվճարով թոշակը դառնում է առավելագույնը 60000 դրամ։ Բայց այդ 60000-ը սպառողական պարենային նվազագույն զամբյուղից քիչ է մոտավորապես 10000 դրամով։ Այսինքն՝ նույնիսկ այդ բարձրացման դեպքում այս նվազագույն պարենային բավարարումը թոշակառուն չի կարող ստանալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կամենդատյանը։

Նաև հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ Արսեն Թորոսյանը և մյուսներն իրենց աշխատավարձը չեն ստանում հետվճարով։ «Պետական ամբողջ համակարգը 220 հազար հոգի է, ինչո՞ւ այդ մարդկանց հետվճարով չեն տալիս աշխատավարձը։ Թե չէ՝ էլ Մոլդովա, էլ հիբրիդային հարձակումներ, էլ ինչ ասես խոսում են այն դեպքում, երբ մարդիկ հարց են բարձրացրել, այդ հարցի մասին պետք է խոսել։ Ստացվում է, որ ցանկանում են՝ մարդիկ լռեն, իրենք ուտեն, ուտեն ու չկշտանան, իսկ ով էլ խոսի, թշնամի է։ Մոտավորապես 2,5 միլիոնի չափ աշխատավարձ և պարգևավճար է ստանում Արսեն Թորոսյանը։ Հարց՝ նա ինչո՞վ է ավելի, որ 50 թոշակառուի չափ (եթե մեկ թոշակառուի կենսաթոշակը նույնիսկ 50000 դրամ հաշվենք) աշխատավարձ ու պարգևավճար ստանա։ Բա ո՞ւր մնաց սոցիալական արդարությունը»,նշում է մեր զրուցակիցը։

Շատ մասնագետներ նշում են, որ կենսաթոշակների առումով «գլուխ է գովում» մի իշխանություն, որի օրոք կենսաթոշակները բարձրացել են հազիվ 20 տոկոսով, այնինչ անցած յոթ տարում և՛ էական գնաճ է եղել, և՛ նվազագույն զամբյուղն է շատ ավելի «թանկացել»: Տնտեսագետը հիշեցնում է, որ այս իշխանություններն իրենց կառավարման ժամանակ կենսաթոշակը մեկ անգամ բարձրացրել են 10 տոկոսով, հետո 3000 դրամով, որը, սակայն, վերաբերել է 97000 քաղաքացու։ «Դրանից հետո բարձրացրել են նվազագույն կենսաթոշակը՝ 31600-ից դարձրել են 36000 դրամ, դրանից հետո 2023 թվականին ներդրեցին հետվճարի համակարգը։ Այն 12 տոկոս էր, առավելագույնը՝ 5000 դրամ, անցած տարի առավելագույնը դարձրել են 6000 դրամ։ Այս տարվա հունվարի 1-ից առավելագույն շեմը սահմանել են 10000 դրամ։ Այստեղ մի խնդիր էլ կա։ Սեպտեմբերի վերջին պարզվեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների համար հետվճարի գումար պետական բյուջեում չկա։ Թորոսյանը դիմեց կառավարությանը, և որոշեցին 3 մլրդ 120 մլն դրամ հատկացնել, որպեսզի հետվճարի գումարները կարողանան վճարել։ Այս մարդիկ խոսում են բյուջետային պլանավորումից, ծախսերի բաշխումից և այլնից, բայց նույնիսկ թոշակառուների հետվճարի համակարգի փողը չէին պլանավորել»,-ասում է Կամենդատյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան