«Ես վաղուց չեմ տեսել ռուսների նման արագությամբ առաջխաղացում». «Ազով» կորպուսի փոխհրամանատար
Միջազգային«Ես վաղուց չեմ տեսել ռուսների նման արագությամբ առաջխաղացում»: Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ` «Ազով» կորպուսի փոխհրամանատարը` տագնապ հնչեցնելով ռազմաճակատի փլուզման վերաբերյալ:
Բանակցությունների ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի համար ճակատում իրավիճակը «միայն վատանում է», - հայտարարում է ուկրաինացի հրամանատարը։
«Որոշ շրջաններում, առանց շտապ փոփոխությունների, իրավիճակն արդեն կրիտիկական կլինի։ Իրականում, ես վաղուց չեմ տեսել թշնամու նման արագությամբ առաջխաղացում», - գրում է նա։
«Խնդիրը մի քանի բնակավայրերի կորուստը չէ, այլ Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր օպերատիվ դիրքի զգալի բարելավումը ամբողջ հատվածներում», - հավելում է Ժորինը։

