37 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ։
ՍպորտIravunk. com -ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբից խորը ցավով հայտնեցին, որ հիվանդության պատճառով, 37 տարեկանում երկրային կյանքից հեռացել է թիմի նախկին ֆուտբոլիստ ԼԻ ԼԱՄԻՆ ՅՈՐՈՆ։ Նա «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, անցկացրած 82 խաղերում խփելով 24 գոլ։ Սենեգալցին «Շիրակի» կազմում աչքի ընկած լավագույն լեգեոներներից մեկն էր, որն իր խաղով վաստակել էր շիրակցի ֆուտբոլասերների սերն ու հարգանքը։ Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին։ Աստված հոգին լուսավորի...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

