Զելենսկին որ դեպքում կկորցնի իշխանությունը․ WSJ
ՄիջազգայինՈւկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կարող է կորցնել իշխանությունը, եթե համաձայնի ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրին։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել գերմանացի բարձրաստիճան պաշտոնաթող զինվորական Նիկո Լանգեն, որը մասնակցում է Կիևին օգնություն ցուցաբերելու եվրոպական ծրագրերին: Նրա խոսքը մեջբերում է The Wall Street Journal թերթը։
«Ուկրաինայի ոչ մի նախագահ և հատկապես թուլացած Զելենսկին նման բանի համաձայնվելու լիազորություն չունի։
Եթե նա դա անի, ապա տուն վերադառնալուց հետո նա այլևս նախագահ չի լինի», - նշել է նախկին զինծառայողը։

