Եկեղեցու դեմ գործողը դեմ է գնում Աստծուն. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

Այս օրերին, երբ ապօրինաբար անազատության մեջ են գտնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ Սրբազանները՝ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ցավոք, ականատեսն ենք լինում որոշ հոգևորականների անընդունելի պահվածքին, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա՝ վերջիններս, գիտակցաբար կամ անգիտակցաբար, գործիք են դառնում այս իշխանությունների ձեռքին՝ ակամա մասնակիցը դառնալով հակաեկեղեցական արշավին։

««Պատարագ» ներկայացվող արարողությունների ժամանակ, որոնք շատ հաճախ մատուցում են կարգալույծ քահանաները, չի հիշատակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Ցավոք, երեկ ականատեսը եղանք նման պատկերի նաև Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում:

Հատկանշական է, որ նույն թեմի առաջնորդը, որը չհրաժարվեց վարչակարգի ղեկավարի ձեռքը սեղմելուց, դեռևս ամիսներ առաջ հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը պետք չէ կապել միայն Վեհափառ Հայրապետի հետ․ այն արշավ է հայ եկեղեցու դեմ։

Ցավոք, մեր հանրությունը զերծ չէ արատներից։ Եվ մարդկային տկարությունները բնորոշ են հանրության բոլոր շերտերին։

Այդուհանդերձ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վայելում է մեր ժողովրդի աջակցությունն ու վստահությունը՝ շարունակելով մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցը։

Ապօրինի ազատազրկված Սրբազանները մեր հավատի և հայրենիքի համար շարունակում են պայքարել բանտերից՝ օրինակ ծառայելով, թե ինչպիսին պետք է լինեն իրական հոգևոր առաջնորդները։ Այս ամենի ֆոնին, ցավալի է արձանագրել իրենց մայր եկեղեցուն դեմ գնացող մի քանի հոգևորականների պահվածքը։ Բարեբախտաբար, այդպիսիք շատ չեն։

Եկեղեցահալած այս քաղաքականությունը, որը նաև թշնամու օրակարգն է, դատապարտված է ձախողման։ 1700 տարվա պատմություն ունեցող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլև մեր ինքնության առհավատչյան։ Խոսքերը, որ հաճախ հնչեցնում ենք՝ ընդգծելով, որ մեր եկեղեցին հարյուրամյակներ շարունակ փոխարինել է պետականությանը, ոչ թե չափազանցություն են, այլ պատմական իրողություն։

Եկեղեցու դեմ գործողը դեմ է գնում Աստծուն։

Վստահ եմ, որ մեր հավատավոր ժողովուրդը գիտակցելով այս ամենը՝ շարունակելու է սատար կանգնել իր արժեքներին, իր եկեղեցուն, հավատին ու ինքնությանը։

«Ուրեմն հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից»:

Հակոբոս 4.7»,- գրել է պատգամավորը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում