Պայթյուն՝ Բաքվի բիզնես կենտրոններից մեկում․վիրավորվել է 7 մարդ
ՄիջազգայինԲաքվի Նարիմանովի շրջանի Ա. Ռաջաբլի փողոցում գտնվող հինգհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում ԱՊԱ գործակալությունը։
Դեպքի վայր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրշեջ ծառայության և Հատուկ ռիսկի փրկարարական ծառայության ուժերը, ինչպես նաև Բաքվի տարածաշրջանային կենտրոնի ստորաբաժանումները։
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ դեպքի վայրում իրավիճակի գնահատումը ցույց է տվել, որ հինգհարկանի գրասենյակային շենքում պայթյուն է տեղի ունեցել առանց հետագա հրդեհի, որի հետևանքով զգալի վնաս է հասցվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացված արագ փրկարարական գործողությունների շնորհիվ յոթ մարդ փրկվել է, ևս 7-ը վիրավորվել է։
https://iravunk.com/sim/?p=328660&l=am/

