«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հին ու նոր տոնածառի «վեճ», ուռճացված ծախսեր, ուշացած ժամկետներ. ինչպիսի Ամանոր է սպասվում գյումրեցիներին. Hetq.am

Հասարակություն

Շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինել» հայտնի հարցադրումը «հի՞ն, թե՞ նոր տոնածառ» ձևափոխված տարբերակով սեպտեմբեր ամսից քննարկվում էր Գյումրու համայնքապետարանում, և վերջապես` միս ու արյուն ստացած ձևակերպումով, հայտնվեց նոյեմբերի 11-ի՝ քվորումի բացակայության պատճառով ավագանու չկայացած նիստի օրակարգում՝ հօգուտ հին տոնածառի: Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառի վերանորոգման, մոնտաժման և ապամոնտաժման, նոր զարդարանքների ձեռք բերման ու հին զարդարանքների վերանորոգման համար համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պատոնակատար Անդրանիկ Չադրյանը դիմել էր 24 մլն դրամ հատկացնելու նպատակով: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Ըստ Անդրանիկ Չադրյանի 2025թ․-ի հոկտեմբերի 30-ի զեկուցագրի՝ պահանջվող 24 մլն դրամից 2 մլն դրամն անհրաժեշտ է հրապարակում տեղադրվող տոնածառի վերանորոգման, հրապարակում մոնտաժման և ապամոնտաժման համար, 18 մլն դրամը՝ նոր դեկորների և լույսերի ձեռք բերման, ձևավորման և տեղադրման համար, 4 մլն դրամը՝ Գյումրի համայնքին պատկանող, արդեն առկա հին դեկորների և լույսերի վերանորոգման և տեղադրման համար:

Նշված 4  մլն դրամն, ըստ զեկուցագրի, ուղղվելու է Երևանյան խճուղի, Ռուսթավելի, Շիրազի, Հակոբյան, Աբովյան, Ղորղանյան և Վարպետաց փողոցներում հին դեկորների և լույսերի վերանորոգման ու տեղադրման ծառայությանը: Նոր դեկորների և լույսերի ձեռք բերման և տեղադրման ծառայություն համար նախատեսված 18 մլն դրամը ուղղվելու է հետևյալ տարածքներին՝ Վարդանանց հրապարակ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածք, Շահումյան, Գայի, Արագածի փողոցներ, Մուշ-2 թաղամասի հրապարակ, Թատերական հրապարակ, Երևանյան խճուղի, Նժդեհի հրապարակ, Տերյան փողոց, Տերյան-Հաղթանակի պողոտայի խաչմերուկ, Հաղթանակի պողոտա, Ռիժկովի ճեմափողոց, Սայաթ-Նովա փողոց, Հայուհու հրապարակ, Կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի փողոց, Նժդեհի փողոց, 50-ամյակ, Շառլ Ազնավուրի հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց, Մ. Խորենացի փողոց, Պ. Սևակի փողոց, Շիրակացի փողոց, Մայր Հայաստան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության