Ինձ ավել հեշտ է սպանել, քան վախեցնել. Միհրան Մովսիսյան

Ներքաղաքական

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշ կուսակցություններ արդեն իսկ ներկայացնում են իրենց վարչապետի թեկնածուներին: «Արդար խոսք» կուսակցությունն օրերս կայացած համագումարում ներկայացրեց իրենց վարչապետի թեկնածուին՝ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Միհրան Մովսիսյանին: Ինչպես ասաց կուսակցության նախագահ Ալբերտ Մովսիսյանը, ընտրությունը կատարվել է խորհրդի կազմի 13 անդամի միաձայն որոշմամբ:

«Արցախը Հայաստան է եւ վերջ: Ես տարիներ ի վեր կյանքս զոհաբերել եմ հանուն երկրի, հողի եւ ինքնության ու հիմա չեմ ցանկանա, որ լինի պատերազմ: Բայց մենք ոչնչից չենք վախենում»,-  իր խոսքը սկսեց վարչապետի թեկնածուն:

Ըստ Միհրան Մովսիսյանի, այժմ գտնվում ենք բարդ իրավիճակում եւ հարկավոր է կողմնորոշվել, հակառակ դեպքում՝ անելիք չկա դաշտում:

«1990 թվականից Ռուսաստանից վերադարձա Հայաստան եւ առաջիններից մեկն էի, որ եղա Երասխավանի խաչմերուկում՝ որսորդական հրացանով: Մասնակցել եմ ազատագրական շարժմանը ու արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստճանի շքանշանի: Այսօր, կարծես, «ազատամարտիկ» բառը հավասարվել է զրոյի: Երբ գործող իշխանությունների հետ քննարկում ես նման թեմա, դառնում ես նրանց հակառակորդը, իսկ նրանց հակառակորդ եղել ենք հենց առաջին օրվանից»,- իր ելույթում ասաց Մովսիսյանը:

«Իրավունք»-ի հնչեցրած հարցին, թե արդյոք «Արդար խոսք» կուսակցությունը դաշինք կկազմի որեւիցե կուսակցության հետ, Միհրան Մովսիսյանը պատասխանեց, որ դեռեւս նման քննարկում չեն ունեցել, սակայն կան կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք սատարում են իրենց:

«Պարտադիր չէ, նստենք եւ հռչակագրեր կնքենք: Մենք ամենօրյա հանդիպումներ ենք ունենում շատ-շատ մարդկանց հետ»:

Հարցին, թե արդյոք Մովսիսյանը չի վախենում իշխանության կողմից որդեգրած ձերբակալություններից, պատասխանեց. «Ինձ սպանելը ավելի հեշտ է քան վախեցնելը»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում