Թրամփը ակնարկեց, որ Զելենսկիին չի համարում Ուկրաինայի առաջնորդ
ՄիջազգայինԹրամփը ակնարկեց, որ Զելենսկիին չի համարում Ուկրաինայի առաջնորդ։
Ըստ նրա գրառման. «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դաժան և սարսափելի է, և ԱՄՆ-ում և Ուկրաինայում ուժեղ և պատշաճ ղեկավարության դեպքում այն ԵՐԲԵՔ չէր լինի։ Այն սկսվել է դեռևս իմ երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց շատ առաջ՝ քնկոտ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, և այն միայն վատթարացել է։ Եթե 2020 թվականի նախագահական ընտրությունները չկեղծվեին և չգողանային՝ միակ բանը, որ արմատական դեմոկրատները գիտեն, թե ինչպես անել, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ չէր լինի, ինչպես որ դրա մասին խոսք չի եղել իմ առաջին ժամկետի ընթացքում։ Պուտինը երբեք չէր հարձակվի։ Միայն այն ժամանակ, երբ նա տեսավ քնկոտ Ջոյին գործողության մեջ, նա ասաց. «Հիմա իմ հնարավորությունն է»։ Մնացածը պատմություն է, և այդպես էլ շարունակվում է։
ԵՍ ԺԱՌԱՆԳԵՑՐԻ ՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ, ՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԸ ԿՈՐՈՒՍՏ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԱՅՍՔԱՆ ԱՆՄԵՂ ՄԱՀԱՑԱՆ։ Ուկրաինայի «ղեկավարությունը» ոչ մի երախտագիտություն չի ցուցաբերել մեր ջանքերի համար, իսկ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից։ ԱՄՆ-ն շարունակում է ՆԱՏՕ-ին հսկայական քանակությամբ զենք վաճառել Ուկրաինային փոխանցելու համար (կոռումպացված Ջոն ամեն ինչ անվճար, անվճար, անվճար տվեց, այդ թվում՝ «մեծ» փողեր)։ Աստված օրհնի բոլոր նրանց, ում կյանքը կորսվեց այս հումանիտար աղետի ժամանակ»։
Այն, որ ԱՄՆ նախագահը Ուկրաինայի «ղեկավարություն» բառը չակերտների մեջ է դրել, միանգամայն թափանցիկ ակնարկ է Զելենսկում: Եթե ներկա գործընթացը ձախողվի, ապա Թրամփը կարող է հենց այդ քայլին գնալ` հայտարարել, որ Զելենսկու պաշտոնանկության սահմանագրական ժամկետը վաղուց է լրացել: Եվ եթե ուկրաինական Սահմանադրությունը արտակարգ դրության ժամանակ ընտրություններ չի թույլատրում, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, որ Զելենսկին պետք է մնար նախագահական պաշտոնին, ինչի մասին Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում. նա պետք է լիազորությունները հանձեր այլ լեգիտիմ պաշտոնյաների, ինչը չի արվել:
тЕС НАЕУ https://t.me/iravunk/61173

