Պետք է դադարեցնել արյունահեղությունը և երաշխավորել, որ պատերազմը չի վերսկսվի.Զելենսկի
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի շուրջ Ժնևում անցկացվող բանակցությունները կառուցողական կլինեն։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
«Լավ է, որ դիվանագիտությունը ակտիվացել է, և որ զրույցը կարող է կառուցողական լինել։ Ուկրաինական և ամերիկյան թիմերը, մեր եվրոպացի գործընկերների թիմերի հետ միասին, սերտ կապի մեջ են, և ես մեծ հույս ունեմ, որ արդյունք կլինի։ ։ Ես անհամբեր սպասում եմ այսօրվա զրույցների արդյունքին և հույս ունեմ, որ բոլոր մասնակիցները կառուցողական կլինեն։ Մեզ բոլորիս դրական արդյունք է պետք», - ընդգծել է պետության ղեկավարը։

