Կան տեղեկություններ՝ Փաշինյանի համար կանոնական խախտումով պատարագ մատուցողներին X գումար են տալիս

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չտալու համար պատարագը մատուցող հոգևորականներին x գումար են տալիս:

«Գոնե համոզմունքով անեին, ոչ թե գումարի դիմաց: Թեկուզ գաղափարապես, ամոթ է ասել, միացած լինեին Նիկոլին, բայց փողի դիմաց չանեին:  Ինձ ասացին՝ վարչապետը նախապայման է դնում իր գնալու համար, որ պատարագի հատվածում թեմի առաջնորդի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի անունները չհնչեցվեն: Չգիտեմ՝ ով է դա իրեն ուղղորդել, բայց եթե քահանան թեմի առաջնորդի և կաթողիկոսի անունները պատարագին չի հնչեցնում, լուրջ կանոնական խախտում է: Այսինքն՝ այդ քահանան դառնում է հերձվածող»,- Aysor.am-ին ասաց Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր այդ քայլով հոգևորականներին դրդում է մեղքի.

 «Մայր Աթոռը էդ քահանային հիմա ի՞նչ անի: Կարգապահական հանձնաժողովը, երբ այդ հարցը քննում է, քահանան կարող է ներողություն խնդրել ու փորձել հետ գալ, որ Մայր Աթոռը այդ դեպքում կարգալույծ չանի, բայց եթե այդ ընթացքի մեջ հաստատուն է, Մայր Աթոռը պիտի պարտադիր կարգալույծ անի: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ Մայր Աթոռը կարգալույծ անի»:

Ի դեպ՝ քահանաներին գնելու մասին մամուլում խոսել էր նաև Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը: Նրան հասած տեղեկությունների համաձայն՝ 500.000 դոլար են փոխանցել Հովհաննավանքի նախկին քահանային՝ իբրև թե  վանքը նորոգելու համար: Տեր Ահարոնի խոսքով՝ 5 միլիարդ դրամ գումար է դրված քահանաներին «գնելու» համար:

Հովհաննավանքի Տեր Սարգիս քահանա Սարգսյանը  Aysor.am-ի հետ զրույցում չհաստատեց կարգալույծ եղած քահանա Տեր Արամին, այժմ՝ Ստեփան Ասատրյանին  500.000 դոլար գումար տալու մասին տեղեկությունը: Նա ասաց, որ եկեղեցին իրոք նորոգման կարիք ունի, բայց քանի դեռ  ծառայության մեջ է եղել, վերանորոգման ծրագիր չեն ունեցել:  

«Հիմա ինչ է կատարվում, չգիտեմ. այդ ինչ գումարների մասին է խոսքը, դա էլ չգիտեմ»,- ասաց Տեր Սարգիսը:

https://iravunk.com/sim/?p=328598&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ