«ՀՖՖ-ՈՒՄ «ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻ» ՀԱՎԱՔԱԾՈՒ ԵՆ, ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ». ՖՈՒՏԶԱԼԻ «ԱՎԱՆ» ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Սպորտ

 Հայկական ֆուտբոլը, բառի բուն իմաստով, հայտնվել է անդունդում։ Դրա հերթական ապացույցն է նոյեմբերի 16-ին Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականից կրած խայտառակ 1։9 հաշվով պարտությունը։

Այս պարտության պատճառների մասին Iravunk. com -ի մարզական լրագրողին պատմեց Ֆուտզալի «Ավան» ակումբի նախկին նախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ։

- Ասեմ, որ այնքան խոշոր հաշվով է պարտությունը, որ հնարավոր չէ որևէ կերպ արդարանալ։ Եթե դու /գլխավոր մարզիչը /համարում ես ձախողումը խաղին պատրաստ չլինելը, ապա պիտի ընտրես խաղի այլ տակտիկա, գոնե երկրպագուներին հարգելով։ Գոնե այնպես անեին, որ այդքան խոշոր հաշվով պարտություն չգրանցվեր, ինչպես, օրինակ, օրեր առաջ Հունգարիայի հետ խաղում գրանցվեց, գոնե 1։0 հաշվով պարտվեցինք։ Այս թիմից սպասելիքները անհնարին են։ Ես տղաներին չեմ քարկոծում, խնդիրը համակարգային է։ Շուրջ 5-6 տարի է, ֆեդերացիան ցույց է տալիս, թե իբր լուծում է խնդիրները, բայց փաստը մնում է փաստ, որ չի լուծում։

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում «բիզնեսմենների» հավաքածու են, տոմսերի վաճառքով են զբաղվում, շինարարական բիզնեսներով, իբր ֆուտբոլի նոր խաղահրապարակներ, մարզադաշտեր են կառուցում։ Խնդիրը թիմի ավագ մարզչինն է։

Եղիշե Մելիքյանը, գիտենք, որ նախկինում «Փյունիկի» գլխավոր մարզիչն էր, նա այնտեղ առաջ գնաց միայն Արթուր Սողոմոնյանի շնորհիվ. վերջինս արտերկրից լավագույն ֆուտբոլիստների ներգրավեց ու ֆինանսական մեծ հոսքեր, դրա համար էլ արդյունք կար «Փյունիկ» ակումբում։ Իսկ ահա հավաքականում լրիվ այլ վիճակ է։Այսպիսի ֆուտբոլիստներով հնարավորություն չունի տվյալ մակարդակի թիմ ունենալ, որ կարողանա արդյունք գրանցել։ Եղիշե Մելիքյանը միջին մակարդակի մարզիչ է, նա, որ ասում է դուխով խաղացեք։ Հենց դա շատ սխալ է, քանի որ ֆուտբոլը խելքի խաղ է, առաջին հերթին պետք է գլխով, ուղեղով մտածել, հետո նոր խփել։ Որպեսզի լավ արդյունք, դրական փոփոխություն ունենանք մեր հավաքականում, ապա պիտի լուրջ մասնագետներ ներգրավենք։ Եղիշե Մելիքյանն ինչ պիտի կարողանա անել։ Սողոմոնյանին վատաբանելով, նա մտածում էր, թե կկայանա, սակայն այդպես չէ իրականում։

Սողոմոնյանը եկավ ՌԴ - ից, նրա շնորհիվ «Փյունիկ» ակումբը մեծ զարգացում ունեցավ։ Հայկական ֆուտբոլին շատ սրտացավ վերաբերմունք է հարկավոր, պետք է խթանել նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։

Ի տարբերություն երկրպագուների, ես մեծ սպասելիքներ, ցավոք, չունեմ մեր ֆուտբոլից, միակ լուծումը այն է, որ ֆեդերացիայի նախագահը, գլխավոր մարզիչը հեռանան իրենց ողջ թիմով։ Այնպիսի մասնագետներ լինեն, ովքեր կկարողանան ետ բերել մեր ֆուտբոլի նախկին փառքը, ինչպես Արարատ 73-ի օրոք էր։ Մի պարզ օրինակ բերեմ. 50 կգ քաշային բռնցքամարտիկը կարող է մրցել 120 կգ - անոցի դեմ. Իհարկե, ոչ։ Այնպես էլ մեր թիմն է Պորտուգալիայի կամ այլ թիմի դեմ։ Մեր հավաքականում, ցավոք, չկա աշխատանք, լուրջ զբաղվող մասնագետ, հենց դրա համար էլ 1։9 հաշվով խայտառակ պարտություն կրեցինք։ Դեռ ավելի խոշոր հաշվով էլ կլինեն պարտություններ, քանի սրանք են ֆուտբոլի «ղեկին» նստած։ Մելիքյանը չի կարողանում նույնիսկ տակտիկական խնդիրները լուծել, չկա խաղային կարգապահություն. լրիվ 0 է։ Մարզչի գործը առաջին հերթին հենց կարգապահությունն է, նույնիսկ բակային խաղերում չկա նման բան։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում