«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ԱՆԱՐԴԱՐ ՎԱՐՎԵՑԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Սպորտ

Օրերս Երևանում կայացավ Բռնցքամարտի Մ23 տարեկանների և երիտասարդների առաջնությունները, որի ժամանակ փառահեղ հանդես եկան ու լավ արդյունք գրանցեցին մեր երկրի կաշվե ձեռնոցի մարտիկները։

Երիտասարդ բռնցքամարտիկներին հաջողվեց նվաճել 4 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Իսկ Մ23 տարեկանների խմբում նվաճեցին 2 ոսկե, 6 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Աղջիկների հավաքականը նվաճեց 1 ոսկե /Էլիդա Քոչարյան /, 3 արծաթե և 3 բրոնզե։ Թիմային հաշվարկում մեր երկրի երիտասարդների և Մ23 տարեկանների հավաքականները գրավեցին 2-րդ հորիզոնականը 25 պետության մեջ զիջելով միայն Ռուսաստանի Դաշնությանը։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած, Էջմիածնի «Համլետ Պատուրյանի» անվան մարզադպրոցի սան ՄԱՐԱՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- 75 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Մեկնարկային մենամարտի ժամանակ 5։0 հաշվով հաղթեցի Սերբիայի ներկայացուցչին, ապա կրկին 5։0 հաշվով պարտության մատնեցի մոլդովացի մարտիկին։ Եզրափակչում մրցակիցս ռուս մարզիկն էր, նա Աշխարհի փոխչեմպիոն էր, և մրցավարները, ցավոք, անարդար վարվեցին, թեև ես էլ սխալ ունեի։ Ու այդպես 3։2 հաշիվ գրանցեցին հաղթանակը շնորհելով ռուս մրցակցիս։

Իսկ ահա Մարատի անձնական մարզիչը ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց.

- Միանշանակ շատ գոհ եմ մարզիկներից, նրանք ուղղակի փայլուն հանդես եկան։ Մարատ Միքայելյանն իսկապես կարող էր ու արժանի էր ոսկե մեդալ նվաճելու, բայց ցավոք մրցավարները անարդար վարվեցին ու հաղթանակը շնորհեցին ռուս մարզիկին։ Նշեմ, որ մեր սաներից բրոնզե մեդալի արժանացավ աղջիկներից Վարդուհի Ասլանյանը։ Մեր մարզադպրոցից ևս 2 Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ ունեցանք ՎԱՂԱՐՇԱԿ ՔԵՅԱՆԸ և ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ։

Մինչև 23 տարեկաններում ոսկե մեդալ նվաճեցին ՄԱՆՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 63 կգ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ 71 կգ։

Ընդհանրապես, ուրախալի փաստ պիտի արձանագրեմ, որ մեր երկրի հավաքականները, թե երիտասարդների, թե Մ23 տարեկանների, իսկապես փայլուն հանդես եկան, ու պատմական արդյունք գրանցեցին հայկական բռնցքամարտի տարեգրության մեջ։ Մեր երկիրը 25 պետությունների մեջ զիջեց միայն ամենաուժեղ Ռուսաստանի հավաքականին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան