Բողոքի ցnւյցեր են սկսվել Զելենսկու հայրենի քաղաքում
ՄիջազգայինՈւկրաինայի Կրիվոյ Ռոգի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացրել էլեկտրաէներգիայի անջատումների դեմ, հաղորդում է Ռիա Նովոստին։
Ցուցարարներն էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկներն անարդար են համարում և պահանջում են կարգուկանոնի վերականգնում։
Նշվում է, որ դժգոհ մարդիկ հավաքվել են քաղաքային խորհրդի շենքի առջև և խոչընդոտում են երթևեկությանը։
Զանգվածային, մի քանի ժամ տևողությամբ էլեկտրաէներգիայի անջատումներն Ուկրաինայում սկսվել են հոկտեմբերի 10-ին: Իշխանությունները հայտնել են էլեկտրացանցերին և կոմունալ ծառայություններին հասցված վնասների մասին: Իրավիճակը կայունացել է հոկտեմբերի 11-ին, սակայն արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկները վերականգնվել են հոկտեմբերի 13-ին:
https://iravunk.com/sim/?p=328556&l=am/

