ՔՊ-ում կամաց-կամաց միանում է «իրար ուտելու» մեխանիզմը

Ներքաղաքական

ՔՊ-ից տեղ­յակ աղբ­յու­րը տե­ղե­կաց­նում է, որ ար­դեն ոչ միայն նի­կոլ­յան մեր­ձա­վոր շրջա­նակ­նե­րում, այլ նաեւ մի փոքր ա­վե­լի ցած ՔՊ-ա­կան կանգ­նած շեր­տը, այդ թվում՝ գոր­ծող պատ­գա­մա­վոր­նե­րից եւ նոր խորհր­դա­րա­նում ման­դատ­նե­րի հա­վակ­նող­նե­րից շա­տե­րը եւս սկսել են հաս­կա­նալ, որ չնա­յած «ջախ­ջա­խիչ հաղ­թա­նա­կի», բայց Էջ­միած­նի ընտ­րութ­յուն­նե­րը ոչ թե լա­վա­տե­սութ­յան, այլ միայն մռայլ մտո­րում­նե­րի տե­ղիք են տա­լիս: Կապ­ված այն մա­կար­դա­կի հաղ­թա­նա­կի հետ, որն ու­նե­ցան: Այն է՝ թեեւ 48,5 տո­կո­սը ձգե­ցին-հասց­րին մե­ծա­մաս­նա­կան ման­դա­տի, բայց ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րում այդ նույն տրյու­կը չի անց­նի: «Ջախ­ջա­խիչ հաղ­թա­նա­կը» հա­մե­մա­տա­բար մի փոքր տա­րած­քում էր, որ­տեղ կա­րո­ղա­ցան, ի դեմս նաեւ տե­ղա­կան թեկ­նա­ծո­ւի եւ ռե­սուրս­նե­րի ծա­վա­լուն կենտ­րո­նաց­ման, հա­զիվ հաս­նել 48,5 տո­կո­սի, այն էլ՝ փոքր մաս­նակ­ցութ­յան պա­րա­գա­յում: ԱԺ-ում ցու­ցակ է, տե­ղա­կան թեկ­նա­ծո­ւի գոր­ծո­նը չի լի­նե­լու: Գու­մար­վե­լու են մեծ քա­ղաք­նե­րը, ո­րոն­ցից Ե­րե­ւա­նի հետ կապ­ված շատ մեծ հույ­սեր չկան: Գ­յում­րիում թեեւ Վար­դան Ղու­կաս­յա­նին նստեց­րել են, բայց դա կա­րող է չար կա­տակ խա­ղալ իշ­խա­նութ­յուն­նե­րի գլխին՝ ու­նե­նա­լով «էտ դուք մեր լեն­նա­կան­ցուն բռնե՞ք» է­ֆեկ­տը: Վա­նա­ձո­րում էն գլխից լավ վի­ճակ չէր: Գ­յու­ղե­րում էլ «մեր գյու­ղա­պետն է խնդրել» տես­լա­կա­նը չգի­տես ինչ­պես կաշ­խա­տի: Ըստ այդմ, ոչ միայն սահ­մա­նադ­րա­կան, այլ նույ­նիկ պարզ մե­ծա­մաս­նութ­յան խնդիր կա, եւ դա, աղբ­յու­րի ներ­կա­յաց­մամբ, եր­կու տի­պի մտո­րում­նե­րի տե­ղիք է տվել: Կան հա­մե­մա­տա­բար հե­ռուն տես­նող ո­րոշ ան­ձինք, ով­քեր ան­գամ չեն ցան­կա­նում խա­ղի մեջ մտնել. «Ե­թե նույ­նիսկ հաղ­թեն, ով ի­մա­նա, ինչ է լի­նե­լու, լավ է քա­նի դեռ պահն է, հետ քաշ­վեն ի­մաս­տով»,- ա­սում է աղբ­յու­րը: «Մի մեծ մաս­սա էլ կա, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պատ­րաստ են կաշ­վից էլ դուրս գալ, որ ան­ցո­ղիկ տե­ղում հայտն­վեն: Միայն թե հաս­կա­նում են, որ այս տար­բե­րա­կով, ան­ցո­ղի­կութ­յան ցու­ցի­չը նկա­տե­լիո­րեն նվա­զե­լու է՝ հա­մե­մա­տած ան­ցած ընտ­րութ­յուն­նե­րի հետ, եւ ով ի­մա­նա, թե ինչ­քան: Այն է, ա­մեն մի տե­ղը «ոս­կու ար­ժեք» ու­նի, եւ ա­մեն մի տե­ղի հա­մար պետք է պո­տենց­իալ մրցա­կից­նե­րի «կո­կոր­դը կրծել»: Ու այդ­պես էլ սկսել են «շե­ֆին» ա­մեն կերպ հա­ճո­յա­նա­լուց զատ, կա­մաց-կա­մաց ի­րար ու­տել: Ու ե­թե բան չփոխ­վի, ներ­կա­յիս դեռ գոր­ծող խմբակ­ցութ­յու­նը գար­նան շե­մին կլցվի «ա­բիժ­նիկ­նե­րով» եւ այլ թի­մե­րի հետ կա­պի դուրս գալ ցան­կա­ցող­նե­րով: Ո­մանք էլ այդ ֆո­նին արդ­յոք չե՞ն մտա­ծի իմ­պիչ­մեն­տի գա­ղա­փա­րին միա­նա­լու մա­սին»,- կար­ծում է աղբ­յու­րը:

Տես նաեւ https://t.me/iravunk/61116 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում