ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄԵԾ ՉԻ ԵՂԵԼ, ԲԱՅՑ...

Վերլուծություն

­Կա­րե­լի է ա­սել, որ այս պա­հին Ուկ­րաի­նա­յում ստեղծ­վել է նա­խա­դե­պը չու­նե­ցող ի­րա­վի­ճակ: Ա­վե­լի կոնկ­րետ, որ Կի­եւի ռե­ժի­մը եւ­ ան­ձամբ Զե­լենս­կին եր­բեք այս­քան ծանր վի­ճա­կում չեն ե­ղել։ Դա կտա­նի խա­ղա­ղութ­յան. այս հար­ցի պա­տաս­խա­նը շատ կա­րե­ւոր է նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար:

ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ԶԵԼԵՆՍԿԻՆ

Այն, որ Զե­լենս­կին հայտն­վել է ան­նա­խա­դեպ ծանր վի­ճա­կում, սպա­սե­լի էր: Պատ­կե­րը սա է. ա­ռաջ­նագ­ծում ա­ղետ է, որ կա­րող է հասց­նել իս­կա­կան կա­տաստ­րո­ֆա­յի՝ բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում: Երկ­րում փող չկա. ան­գամ վար­չա­խումբն է խոս­տո­վա­նում, որ ա­մե­նաու­շը փետր­վա­րին ե­ղած ֆի­նանս­նե­րը կզրո­յա­նան, մինչ­դեռ ոչ ոք նույ­նիսկ չի խոս­տա­նում գու­մար ​​տրա­մադ­րել. միայն մե­կը մյու­սից ֆան­տաս­տիկ սխե­մա­նե­րից են խո­սում: ԱՄՆ քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յու­նը գո­լոր­շիա­ցել է բո­լոր ար­տո­նութ­յուն­նե­րի հետ միա­սին, եվ­րո­պա­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում ձեւա­կան խոս­քեր են ա­սում, բայց ան­կա­րող են որ­եւէ ռեալ բան ա­նել: Վեր­ջա­պես, Մին­դի­չի սկան­դալն ա­վե­լի ու ա­վե­լի է մո­տե­նում Զե­լենս­կու գրա­սեն­յա­կին: Բա­նը հա­սավ Զե­լենս­կու խորհր­դա­կան խմբակ­ցութ­յու­նում իս­կա­կան «բուն­տի», երբ պատ­գա­մա­վոր­նե­րի մի մա­սը՝ ու­ղիղ գծով ա­րեւմտ­յան դրա­ծո­նե­րը, ակն­հայ­տո­րեն ոչ ա­ռանց «վե­րին հրա­մա­նի» սկսե­ցին խո­սել մյուս ու­ժե­րին միա­նա­լու եւ կա­ռա­վա­րութ­յան հրա­ժա­րա­կա­նի հարցն ա­ռաջ տա­նե­լու մա­սին:

­Վեր­ջա­պես, Թուր­քիա մեկ­նած Զե­լենս­կին, այս ա­մե­նից զատ, եւս մեկ հար­ված ստա­ցավ: Հույս ու­ներ հան­դի­պել Ո­ւիտ­կո­ֆի հետ եւ հաս­նել իր եւ «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կի «ան­ձեռնմ­խե­լիութ­յան կար­գա­վի­ճա­կի» վե­րա­կանգն­ման՝ ինչ-ինչ խոս­տում­ներով: Ո­ւիտ­կո­ֆը վեր­ջին պա­հին չե­ղար­կեց հան­դի­պու­մը՝ եւս մեկ ան­գամ ցույց տա­լով, որ Զե­լենս­կուն լսել Վա­շինգ­տո­նում չեն ցան­կա­նում. նրա­նից այս պա­հին միայն մեկ սպա­սե­լիք կա:

Ի­րա­կա­նում ի՞նչ կա­տար­վեց այս վեր­ջին մեկ ամս­վա ըն­թաց­քում, միան­գա­մայն սպա­սե­լի էր: Մեկ ա­միս ա­ռաջ Զե­լենս­կու ա­ռաջ, երբ նա վեր­ջին ան­գամ այ­ցե­լեց Վա­շինգ­տոն, դրված էր խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքե­լու պա­հան­ջը՝ Դոն­բա­սից հրա­ժար­վե­լու մի­ջո­ցով: Զե­լենս­կին, բնա­կա­նա­բար, ոչ ա­ռանց Բ­րի­տա­նիա­յի գոր­ծո­նի, հրա­ժար­վեց՝ բա­ցատ­րե­լով, թե պատ­րաս­տել է մեծ հա­կա­հար­ձա­կում, դրա արդ­յու­նքում կստա­նա շատ ա­վե­լի շա­հե­կան վի­ճակ ոչ միայն իր, այլ նաեւ՝ Ա­րեւ­մուտ­քի հա­մար: Թ­րամ­փը, հաս­կա­նա­լի է, հրա­ժար­վել չէր կա­րող. հա­կա­ռակ դեպ­քում կհայտն­վեր մե­ղադ­րանք­նե­րի տակ, թե հա­նուն Մոսկ­վա­յի զո­հա­բե­րում է ա­րեւմտ­յան, այդ թվում՝ հենց ա­մե­րիկ­յան շա­հե­րը: Եվ ռեակ­ցիան մո­տա­վո­րա­պես նման սառը տո­նի մեջ էր՝ գնա, հար­ձակ­վիր, բայց եր­կար սպա­սող չկա՝ մոտ մեկ ամս­վա չափ:

­Բայց ա­հա, այս մեկ ա­մի­սը բե­րեց բո­լո­րո­վին այլ արդ­յունք, քան խոս­տա­ցել էր Զե­լենս­կին: Չէ, նրա խոս­տա­ցած հա­կա­հար­ձա­կում­նե­րը ե­ղան, բայց, ել­նե­լով ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րից, ուղղ­ված էին ոչ թե ուկ­րաի­նա­կան բա­նա­կի դիր­քե­րի բա­րե­լավ­մա­նը, այլ՝ ռու­սա­կան մասշ­տա­բա­յին հար­ձա­կում­նե­րի արդ­յուն­քում ա­ռանց­քա­յին հատ­ված­նե­րում շրջա­պատ­ման մեջ հայտն­ված ուկ­րաի­նա­կան ու­ժե­րին ա­զա­տե­լուն: Ընդ ո­րում, ա­ռանց ո­րե­ւէ հա­ջո­ղութ­յան՝ ինչ­պես Պոկ­րովսկ-­Միր­նոգ­րա­դի, այն­պես էլ Կուպ­յանս­կի ա­ռանց­քա­յին եւ միան­գա­մայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նաց­ված ուղ­ղութ­յուն­նե­րում: Ա­վե­լին, այդ հա­կա­հար­ձա­կում­նե­րի վրա ուկ­րաի­նա­կան ե­ղած-չե­ղած ողջ պո­տենց­իա­լի կենտ­րո­նա­ցու­մը ռուս­նե­րին հնա­րա­վո­րութ­յուն տվեց շատ ա­վե­լի ցայ­տուն արդ­յունք­ներ ար­ձա­նագ­րել մի շարք այլ հան­գու­ցա­յին ուղ­ղութ­յուն­նե­րում. հա­րա­վում սպառ­նում են գրա­վել Գուլ­յայ­պո­լեն եւ Օ­րե­խո­վոն: Դ­նեպ­րո­պետ­րովս­կի մար­զում գրա­վել են ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան Նո­վո­պավ­լով­կան՝ սպառ­նա­լով մտնել մար­զի կենտ­րո­նա­կան գո­տի­ներ: Հ­յու­սի­սա­յին Դոն­բա­սում գրե­թե գրա­վում են Լի­մանն ու Սե­ւերս­կը, Խար­կո­վի մար­զում պարզ ուր­վագծ­վում է ոչ միայն Կուպ­յանս­կի ան­կումն ու դրա արդ­յուն­քում ա­ռա­ջա­ցած մեծ «կաթ­սա­յի» մաք­րու­մը, այլ նաեւ առն­վազն եր­կու նոր շատ մեծ «կաթ­սա­նե­րի» ձե­ւա­վոր­ման հե­ռան­կար: Ա­մե­նա­վատն ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար այն է, որ բո­լոր հատ­ված­նե­րում ռուս­նե­րը սկսել են դուրս գալ ուկ­րաի­նա­ցի­նե­րի հնուց կա­ռուց­ված պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րի թի­կունք՝ սկսե­լով ա­ռա­ջա­նալ շատ ա­վե­լի քիչ պաշտ­պան­ված ուղ­ղութ­յու­ննե­րով: Դ­րան էլ գու­մա­րած, Զե­լենս­կին իր այդ հա­կա­հար­ձա­կում­նե­րի վրա էա­պես մա­շեց այն վեր­ջին մար­տու­նակ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ո­րոնք ուկ­րաի­նա­կան բա­նա­կը դեռ ու­ներ: Այ­սինքն, հե­տա­գա­յում թույլ պաշտ­պան­ված գո­տի­նե­րով հար­ձակ­վե­լով, ռուս­ներն ի­րենց դի­մաց կու­նե­նան նաեւ թույլ հա­կա­ռա­կորդ:

Արդ­յուն­քում, ստրա­տե­գիա­կան նա­խա­ձեռ­նութ­յունն այս պա­հին լիո­վին ռուս­նե­րի ձեռ­քին է, որն ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին Ա­րեւ­մուտ­քի, ավե­լի ճիշտ՝ Թ­րամ­փի հա­մար ա­վե­լի լավ բա­նակ­ցա­յին դիր­քե­րի փո­խա­րեն, էա­պես ա­վե­լի բարդ դիր­քեր է ստեղ­ծել, ու դա էլ ա­վե­լի կվա­տա­նա, ե­թե ռուս­ներն անց­նեն Դոն­բա­սի ամ­բող­ջա­կան ա­զա­տագր­ման օ­պե­րա­ցիա­յին: Այ­սինքն, ե­թե հի­մա սե­ղա­նին է դրված ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը Դոն­բա­սից հա­նե­լու հար­ցը՝ որ­պես զի­ջում Մոսկ­վա­յին, ա­պա ա­ստի­ճա­նա­բար խոս­քը կգնա Խար­կո­վի եւ Դ­նեպ­րո­պետ­րովս­կի մա­սին:

ՎԵՐՋԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

­Մի խոս­քով, այն ա­մե­նը, ինչ մեկ ա­միս ա­ռաջ Զե­լենս­կին խոս­տա­ցավ Թ­րամ­փին, ու­նե­ցավ ճիշտ հա­կա­ռակ ըն­թաց­քը: Ու հի­մա նման է, որ Վա­շինգ­տո­նում ներ­կա ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նում են ոչ թե «Զե­լենս­կին խոս­տա­ցավ եւ չկա­րո­ղա­ցավ ա­նել», այլ՝ «Զե­լենս­կին խա­բեց Թ­րամ­փին» տրա­մա­բա­նութ­յան մեջ: Արդ­յուն­քում, հի­մա, երբ Զե­լենս­կին փոր­ձեց նո­րից հան­դի­պել Ո­ւիտ­կո­ֆի հետ եւ խո­սել, ի ցույց  է դնում այս մո­տե­ցու­մը. ոչ մի խո­սել, պետք է գաք եւ ստո­րագ­րեք այն փաս­տա­թուղ­թը, ո­րը կներ­կա­յաց­վի: Այդ մա­սին է ակ­նար­կում նաեւ ար­տա­հոս­քի տես­քով ա­մե­րիկ­յան տե­ղե­կատ­վա­կան դաշ­տի մի­ջո­ցով օ­րա­կարգ մտցված 28 կե­տա­նոց փաս­տա­թուղ­թը, ո­րը, ի­հար­կե, մեկ ա­միս ա­ռաջ­վա փաս­տաթղ­թի ծան­րաց­ված տար­բե­րակն է: Այ­սինքն, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, պետք է կա­տա­րել Մոսկ­վա­յի բո­լոր պայ­ման­նե­րը՝ սկսած տա­րածք­նե­րից, վեր­ջաց­րած ուկ­րաի­նա­կան բա­նա­կի էա­կան կրճա­տու­մով, ՆԱՏՕ-ին չան­դա­մակ­ցե­լու պայ­մա­նով, ուկ­րաի­նա­կան ռու­սաց լեզ­վի եւ Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու դիր­քե­րը վե­րա­կանգ­նե­լով եւ այդ­պես շա­րու­նակ: Ընդ ո­րում, դա նաեւ ա­մե­րիկ­յան ար­դեն ոչ թե քա­ղա­քա­ցիա­կան, այլ ռազ­մա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ջո­ցով ներ­կա­յաց­վեց Զե­լենս­կուն, ով, թե­րեւս, մեկ պա­տաս­խան պետք է տա՝ հա­մա­ձայն է, թե՝ ոչ: Սա ար­դեն ա­վե­լի շատ նման է վերջ­նագ­րի, ո­րի շրջա­նակ­նե­րում, են­թադ­րե­լի է, որ Զե­լենս­կին կա­րող է միայն մեկ հարց քննար­կել ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ՝ իր անձ­նա­կան անվ­տան­գութ­յան թե­ման:

Այս­պի­սով, ի՞նչ կա­րե­լի է սպա­սել Զե­լենս­կուց այս եր­կընտ­րան­քա­յին պա­հին: Ի­հար­կե, տե­սա­կա­նո­րեն դեռ կա այն հնա­րա­վո­րութ­յու­նը, որ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը, շա­րու­նակ­վող հա­կա­հար­ձա­կում­նե­րում, ինչ-որ հա­ջո­ղութ­յուն կու­նե­նա Պոկ­րովս­կում կամ Կուպ­յանս­կում: Դա, ի­հար­կե, Զե­լենս­կին կփոր­ձի դարձ­նել իր հա­մար գո­նե ներ­քին քա­ղա­քա­կան կա­յու­նութ­յան հիմ­քը: Բայց ռազ­մա­կան ի­մաս­տով նման հա­ջո­ղութ­յունն ան­գամ բան չի փո­խի. ըն­դա­մե­նը եւս մեկ-եր­կու ամս­վա ձգձգում, եւ ի­րա­վի­ճա­կը կվե­րա­դառ­նա նույն հու­նին:

Եվ­րո­պա­յում եւ Թուր­քիա­յում Զե­լենս­կու շրջա­գա­յութ­յու­նը եւս ո­րե­ւէ տե­սա­նե­լի բան չփո­խեց: Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, դեռ ա­ջակ­ցում է «Ուկ­րաի­նա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը», բայց նաեւ պատ­րաստ է «ճա­նա­չել ցան­կա­ցած ո­րո­շում, ո­րը կկա­յաց­վի բա­նակ­ցութ­յուն­նե­րում»: Զե­լենս­կին փոր­ձեց նաեւ այ­ցե­լել Բ­րի­տա­նիա՝ Ս­թար­մե­րին, սա­կայն նրան հաս­կաց­րին, որ ա­նի­մաստ է: Մակ­րո­նը խոս­տա­ցավ 100 ինք­նա­թիռ, ո­րը լա­վա­գույն դեպ­քում, ե­թե փող գտնեն, տեղ կհաս­նի մի եր­կու-ե­րեք տա­րուց: Կարճ ա­սած, Եվ­րո­պան հաս­կաց­նում է՝ փող չի լի­նե­լու, թեեւ փաս­տը, որ ար­դեն իսկ կի­սով չափ կրճատ­վել է եվ­րո­պա­կան ֆի­նան­սա­վո­րու­մը, ար­դեն իսկ պարզ ցու­ցիչ էր: Իսկ ռուս­նե­րի սա­ռեց­ված փո­ղե­րը գո­ղա­նա­լու սխե­ման շատ վտան­գա­վոր է. Մոսկ­վան պար­զա­պես կպե­տա­կա­նաց­նի Ռու­սաս­տա­նում ե­ղած եվ­րո­պա­կան ակ­տիվ­նե­րը, դրա­նով էլ այդ ակ­տիվ­նե­րի եվ­րո­պա­ցի սե­փա­կա­նա­տե­րե­րին կհա­նի սե­փա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ:

Այլ կերպ ա­սած` Զե­լենս­կին ոչ մի հա­տուկ պատ­ճառ չու­նի դի­մադ­րե­լու, ոչ էլ հա­կա­մար­տութ­յու­նը եւ­ իր հա­կա­ռու­սա­կան դիր­քո­րո­շու­մը շա­րու­նա­կե­լու որ­եւէ ռեալ կա­րո­ղութ­յուն: Միակ վտան­գը իշ­խա­նութ­յան կո­րուստն է, ա­սենք՝ կայ­ծակ­նա­յին ռազ­մա­կան հե­ղաշրջ­ման կամ լիկ­վի­դաց­ման տես­քով, ա­սենք, ռու­սա­կան հեր­թա­կան հրթի­ռա­յին հար­ձակ­ման ժա­մա­նակ: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րո՞ղ են լու­ծել Զե­լենս­կու անձ­նա­կան անվ­տան­գութ­յան խնդիր­նե­րը, ե­թե նա խոս­տա­նա ի­րեն ըստ սցե­նա­րի պա­հել. թե­րեւս շատ բան հի­մա դա­ռում է այս հար­ցից կախ­ված:

Ա­մեն դեպ­քում` ա­սել, թե հենց վա­ղը կամ մեկ շա­բա­թից պա­տե­րազ­մը կանգ կառ­նի, դա էլ ճիշտ չէ. գոր­ծըն­թա­ցը չա­փա­զանց բարդ է: Թեեւ գա­լիք ա­միս կամ գո­նե հուն­վա­րին նախ­նա­կան զի­նա­դա­դա­րին հաս­նե­լու հե­ռան­կար­նե­րը ե­րե­ւում են:

Այս­պի­սով, կա­րե­լի է ֆիք­սել, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տի հա­վա­նա­կա­նութ­յու­նը դեռ եր­բեք այս­քան մեծ չի ե­ղել: Չ­նա­յած, այն­քան շրջա­դար­ձեր են ե­ղել, որ դեռ ա­ռաջ չվա­զենք:

Տես նաեւ https://t.me/iravunk/61114 

https://iravunk.com/sim/?p=328520&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ