Դոնբասի հյուսիսում ուկրաինական բանակը եւս երկու մեծ «կաթսայի» շեմին է (Քարտեզ)

Միջազգային

Ռուսական բանակի առաջխաղացումը Լիմանի ճակատում ուրվագծեց եւս երկու «կաթսա» ուկրաինական բանակի համար:

Նախ Լիմանի հարավում գուսական ուժերն ամբողջությամբ գրավեցին Յամպոլը, որն այս հատվածում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցն էր (Քարտեզ 1): Այն գրավելով, ռուսները հիմա կարող են հարձակումը բավականին արագ զարգացնել դեպի արեւմուտք, որտեղ ուկրաինական կողմի համար հարմար բնակավայրեր չկան, որոնք հնարավորություն կտան ամուր պաշտպանություն կազմակերպել: Այս կերպ ռուսական ուժերը սպառնում են վերահսկողության տակ վերցնել Սեւերսկի Դոնեց գետի ողջ հյուսիսային գոտին` հարավից աքցանավորելով Լիմանը:

Գրեթե միաժամանակ հյուսիսային թեւում ռուսները հայտարարեցին երկու առանցքային բնակավայրերի` Ստավկիի եւ Նովոսյոլովկայի գրավման մասին (Քարտեզ 2): Այս հատվածում ուկրաինական կողմի համար հիմնական պաշտպանական հատված է մնում Դրոբիշեւոն: Սակայն ռուսները հիմա կարող են դրան հարվածել նաեւ թիկունքից` Ստավկիի ուղղությունից, որի դեպքում Դրոբիշեւոն պահելու շանսեր ուկրաինական ուժերին չի մնում: Այդ բնակավայրը գրավելու դեպքում ռուսները կարող են հարձակումը զարգացնել հարավային ուղղությամբ, որտեղ նույնպես գործնականում բնակավայրեր չկան, որոնց շուրջ ուկրաինական ուժերը կկարողանան պաշտպանություն կազմակերպել: Այս դեպքում ռւսների վերահսկողության տակ կանցնի Սեւերսկի Դոնեցի արեւելյան հատվածը տվյալ ուղղությամբ, որը, միաժամանակ, հաշվի առնելով նաեւ Յամպոլի ուղղությունից սպասվող հարձակումը, Լիմանի համար կդառնա ամբողջական շրջապատում:

Գումարած սրան, Յամպոլը գրավելով, ռուսական ուժերը ապահովում են Դրոնովկա-Պլատոնովկա հատվածի ստորաբաժանումների թեւը` հնարավորություն տակով առաջանալ Զակատնոե ու նաեւ դեպի հարավ, որտեղ եւս ուկրաինական ուժերի համար պաշտպանական բնակավայրեր չկան (Քարտեզ 3): Սա փակում է Սեւերսկում ուկրաինական ողջ կայազորի արեւմտյան գոտին:

Միաժամանակ, ռուսների երեկ հայտնեցրն նաեւ Սեւերսկի հարավում հիմնական պաշտպանական կետի` Զվանովկայի գրավման մասին: Այն է` հարձակումը հիմա այստեղից եւս կարող է զարգանալ դեպի Սեւերսկի արեւմտյան թեւ` քաղաքի շրջապատումն ամբողջականացնելու համար:

Այս բոլոր ուղղություններում ուկրաինական կողմի ինչպես ռեզերվները, այնպես էլ` մատակարարումների լոգիստիկան ծայրահեղ ցածր մակարդակի են: Այսինքն, եթե չգործի Թրամփի «խաղաղության ծրագիրը», ինչի հավանականությունը մնում է բավականին ցածր, ապա ամենամոտ ժամանակներս ուկրաինական կողմը կստանա եւս երկու մեծ «կաթսա»:  

Այն դեպքում, երբ Լիմանի և հարևան Սևերսկի ուղղությունները Հյուսիսային Դոնբասում ուկրաինական վերահսկողության հիմնական կենտրոնի` Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիայի արևելյան եւ հյուսիսային դարպասներն են։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում