«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». ՀԷՑ-ի թեմային ՌԴ ԱԳՆ-ի ռեակցիան անհանգստություն է պատճառել ՀՀ իշխանություններին

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրող, քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հարցին, ասել էր, որ իրենք ուշադիր հետևում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Արտասահմանում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը, ինչպես գիտեք, առաջնահերթություն է, բացարձակ առաջնահերթություն»,- ասել էր Զախարովան ու մանրամասներ ներկայացրել ներդրումային որոշ մանրամասներ: Ի մասնավորի, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել էր, որ 2017-2023 թվականներին, ներառյալ ենթակառուցվածքների արդիականացումը, ընկերությունը ծախսել է 680 միլիոն դոլար, իսկ 2024-2034 թվականների համար նախատեսված էին 795 միլիոն դոլարի ներդրումներ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս անդրադարձը բավականին անհանգստություն է պատճառել իշխանություններին: Նախ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նրանք վստահություն ունեն, որ նշյալ հարցը նախապատրաստված է եղել, քանի որ Զախարովայի պատախանները չափազանց պատրաստված էին: Իշխանությունները կարծում են, որ նա չէր կարող ուղղակի «ոտքի վրա» տիրապետել ներդրումային այդպիսի տեղեկությունների, այսինքն՝ նախապես պատրաստի տեղեկանք է ունեցել ձեռքի տակ: Մյուս կողմից՝ Զախարովան ընդգծված հարգալից է խոսել Սամվել Կարապետյանի մասին:

Այս ամենը, մեր տեղեկություններով, իշխանություններն ընկալում են որպես լրացուցիչ «մեսիջ», որ Ռուսաստանը ոչ միայն անտարբեր չէ կատարվողի նկատմամբ, ոչ միայն «ուշադիր հետևում է» իրադարձություններին, այլև, հնարավոր է, նոր փուլ է սկսվում, որն այս պահին գոնե արտաքուստ նկատելի չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան