Թրամփ. Եթե Զելենսկուն մեր ծրագրից ինչ-որ բան դուր չգա, մենք նրան կստիպենք, որ դուր գա
ՄիջազգայինԽաղաղությունը շուտով կգա։ Զելենսկին պետք է հաստատի ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը, հայտարարել է Թրամփը: Նա նաեւ նշել է` կարծում եմ՝ Ուկրաինան պետք է շտապի և որոշում կայացնի խաղաղության ծրագրի վերաբերյալ. այս ձմեռը ցուրտ կլինի։
«Որոշակի պահի նա ստիպված կլինի ինչ-որ բան ընդունել... Եթե նրան դուր չի գալիս ԱՄՆ-ի ծրագիրը, նա կարող է շարունակել պայքարել։ Կարծում եմ, եթե նա չընդունի այն, ԱՄՆ-ն կդադարի աջակցել Ուկրաինային։ Եթե Զելենսկուն մեր ծրագրից ինչ-որ բան դուր չգա, մենք ստիպված կլինենք նրան ստիպել, որ դուր գա։ Հիշե՛ք, ես նրան ասացի Օվալաձև աշխատասենյակում` դուք խաղաքարտեր չունեք։ Մի մոռացեք, ես ժառանգել եմ այս պատերազմը», - ավելացրեց Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն սպառնացել էր դադարեցնել Կիևին զենքի մատակարարումը և հետախուզական տվյալների փոխանակումը, եթե այն չհաստատի խաղաղության ծրագիրը մինչև նոյեմբերի 27-ը։

