«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Բան է ասել, բան է արել» արտահայտությունները նոր մեղադրանքի հիմք․ Վարդան Ղուկասյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Գյումրու՝ կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ՀՀ Քննչական կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել։ Նրան առաջադրված թվով 3-րդ մեղադրանքը կապված է երեքշաբթի օրը Հակակոռուպցիոն դատարանում նիստից հետո արված հայտարարությունների հետ։ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած այդ նույն դատական նիստից հետո ինչպես Վարդան Ղուկասյանի, այնպես էլ նրա որդու Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով։ Վարդան Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանում տարբեր մտքեր էր արտահայտում, հիշեցնում, որ Բրեժնևն էլ եկավ, գնաց, Սադամ Հուսեյն էլ, կյանքն անցողիկ է։ Նա նաև ասում էր, որ իրենք կոտրվող չեն, այլ կոտրող են, ամեն ինչ լավ է լինելու։ Նա նաև պնդում էր, որ իրենք անմեղ են՝ ի նկատի ունենալով տվյալ պահին դատվողներին։ «Կաշառքից էնքան հեռու ենք, եթե որևիցե մեկը ինձ մեղադրում է, ուրեմն ինքն իրա մորն ու աղջկան բան է արել, էլ ինչ ասեմ։

Կոնկրետ, որ արտահայտությունն է հիմք հանդիսացել նոր մեղադրանքի վերջինիս փաստաբան Արամայիս Հայրապետյանը մանրամասնեց․

-Նշվում է «բան է ասել, բան է արել» արտահայտությունները, հիմա թե «բանը» երբվանից դարձավ հայհոյանք, չգիտեմ։ Հիմա ես հարցազրույց եմ տալիս, իմ խոսքում ասում եմ՝ ինչ-որ բան եմ մոռացել կամ էն օրը բան եմ արել, ի՞նչ, դա եղավ խուլիգանությո՞ւն։ Ով ինչ հասկանում է, կամ ով ինչ ձևով ուզում է հասկանալ, դա դարձնում է իրականություն և բերում է դատավորին, ասում է՝ էս մարդը խուլիգանություն է արել։ Տարածական մեկնաբանության դասական դեպք, իսկ Քրեական օրենսգիրքը տարածական մեկնաբանությամբ կիրառելն ուղղակի արգելվում է օրենքով։

Վարդան Ղուկասյանի հայտարարությունների հետ կապված երեք առաջարկ է հրապարակվել։ Առաջինը՝ հարուցել քրեական գործ, 2-րդը՝ բանտախցում խոշտանգել,3 -րդը խոսքի ազատություն է, ինչ ուզում է, թող ասի։ Հիմա այդ երեք առաջարկներից առաջինը կատարվեց, հարուցվեց քրեական գործ, մեղադրանք առաջադրվեց։ Իմ կասկածներով, չի բացառվում նաև երկրորդ սցենարը, այն է՝ բանտախցում խոշտանգել՝ հաշվի առնելով պարոն Ղուկասյանի և՛ բանտախցի պայմանները, և՛ առողջական վիճակը, և՛ առողջական վիճակի պատշաճ հետևելու հետ կապված խոչընդոտները, որոնք ստեղծում են։ Հետևաբար և ասել, որ այս քրեական վարույթը սովորական քրեական վարույթ է՝ իրավական տիրույթում, իմ կարծիքով առնվազն կասկածելի է։ Տա Աստված, այս երկրորդ սցենարի առաջարկը չլինի, չնայած այդքան հույսեր չունեմ։


ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան