«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վրաստանում ծափահարում են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին․Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդ

Հանդիպում

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում էր նոյեմբերի 19-ից 20-ը: Ինչպե՞ս են գնահատում Վրաստանում հայ-վրացական հարաբերությունները, ինչպիսի՞ արձագանք ունեցավ այցը Վրաստան,- «Իրավունքը» հետաքրքրվել Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդից, ով այսպես արձագանքեց․

- Վրաստանի հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններն օրինակելի են ինչպես երբեւէ։ Եթե տաս բալանոց համակարգով գնահատենք ՀՀ նախագահի այցի արդյունքները Վրաստան, ապա ես այն կգնահատեմ առնվազն 12 բալ, ա՛յ այդքան հիանալի է գնահատվել։ Հայ-վրացական հարաբերությունները զարգանում են օրեցօր։ Այն ինչ-որ ես նկատեցի ՀՀ-ի պաշտոնական այցից հետո՝ անախադեպ էր, Դուք պետք է ականատես լինեիք, թե ինչ մեծ հարգանքով եւ առանձնահատուկ պատասխանատվությամբ էր ՀՀ-ի մասին խոսում  Վրաստանի նախագահ  Միխեիլ Ղավելաշվիլին։ Նման հանդիպում չի արձանագրվել ողջ հայ-վրացական հարաբերությունների պատմության մեջ։ Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններն իսկապես օրինակելի են։  Երկու երկրները համագործակցում են բազմաթիվ հարթակներում. այս համատեքստում հատկապես կարևոր է Հայաստանի Հանրապետության անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի համար շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահը Հայաստանին ինչպես իր, այնպես էլ՝ վրաց ժողովրդի անունից։

-Իսկ առհասարակ, ի՞նչ արձագանք է ունենում ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները Վրաստանում։

-Կարող եմ ասել, որ Հայաստանում տեղի ումեցող զարգացումները ամենօրյա արձագանք են ստանում նաեւ Վրաստանում։ Այստեղ ամեն օր անդրադարձ է կատարվում հայաստանյան ներքաղաքական կյանքին։ Մամուլը պարբերաբար տարբեր կոնտեսքստներից դրական լույսի ներքո անդրադառնում Հայաստանի ղեկավարի վարած ինչպես ներքին այնպես էլ արտաքին կուրսին։ Այլ կերպ ասած, ՀՀ վարչապետը վայելում Վրաստանի անմիջական աջակցությունը, այստեղ շատ կարեւորում են ՀՀ-ի՝ դեպի Եվրոպա գնալու ջանքները։ Արռահասարակ, Վրաստանում ամեն օր ծափահարում են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական առումով։ 

 

 

 

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը