«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երկուշաբթի՝ 10:00-ից կլինեմ Արդարադատության նախարարության դիմաց՝ պահանջելու ազատ արձակել ՀՀ միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին. Արման Պետրոսյան

Ներքաղաքական

Երկուշաբթի՝ առավոտյան 10:00-ից, ես նստացույց եմ սկսում Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով, գրել է Արման Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Կարևորի մասին․ կամքով ուժեղ և հաստատակամ մարդկանց համար

«Ես ահաբեկչություն չեմ պլանավորել», - սրանք Լիդյա Մանթաշյանի խոսքերն են։

Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ Հայաստանի միակ կին քաղբանտարկյալը գտնվում է անօրինական և քաղաքականորեն խեղաթյուրված մեղադրանքի տակ։ Լիդյան կալանավորվել է «ահաբեկչություն պատրաստելու» ծայրահեղ ծանր, բայց կեղծ ու անհեթեթ հոդվածով, որը ոչ մի իրական ապացույց չունի։

Միայն մի բան ունի՝ քաղաքական վենդետա։

Երբ մեր պետությունում բանտարկված կինը ոչ թե հանցագործ է, այլ՝ քաղաքական համոզմունքների համար հետապնդվող քաղաքացի, դա արդեն ոչ միայն անարդարություն է, այլև ազգային ամոթ։

Լիդյան այսօր մենակ է՝ երկաթյա ճաղերի հետևում։

Մենակ՝ առանց տեսակցությունների, առանց ձայնի, առանց պաշտպանվելու իրական հնարավորության։

Բայց մեր միջից յուրաքանչյուրն ունի մեկ պարտք՝ չթողնել, որ մեր երկրի միակ կին քաղբանտարկյալը մնա մոռացված։

Ես նստացույց եմ սկսում նրա համար.

որպեսզի մարդիկ տեսնեն ու չլռեն,

որպեսզի իշխանությունը լսի ու վախենա,

որպեսզի Լիդյան զգա, որ դուրսը կան մարդիկ, ովքեր իր համար կանգնում են, կանգնում են բարձր ու անխոնջ։

Մեր պահանջը պարզ է՝ ազատ արձակել Հայաստանի միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին։

Երկուշաբթի՝ 10:00-ից ես կլինեմ Արդարադատության նախարարության դիմաց։

Եվ սպասում եմ բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են արդարությանը, ովքեր չեն վախենում կանգնել ճնշվածի կողքին, ովքեր հասկանում են, որ այսօր Լիդյան է բանտում, իսկ վաղը կարող է լինել ցանկացածը մեզնից։

Լիդյայի ազատությունն այսօր մեր երկրի արժանապատվության չափումն է»։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան