Հայաստանի յոթ ոչ սովորական բարեկամները 6

Հասարակություն

Վլադիմիր Պետրովիչ Ստուպիշին

(27.11.1932, Մոսկվա – 22.12.2016, Մոսկվա) 

 

Պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում (02.03.1992 – 13.09.1994):

Վլադիմիր Ստուպիշինը վաղ տարիքում կորցրել է հորը. նրան և եղբորը մեծացրել է մայրը: Հասարակ մարդ Մոսկվայի Դորոգոմիլովո շրջանից (որտեղ, ըստ Ստուպիշինի հուշերի, այն ժամանակ ամեն մի երկրորդ բակում դեռևս կով էին պահում)։ Ընդունվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտ առանց որևէ ծանոթության, դարձել է դիվանագետ,  տպավորիչ մասնագիտական գործունեություն ծավալել: Նա Կամբոջայում, Մարոկկոյում, Ֆրանսիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատների աշխատակից, ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Իտալիայի Միլան քաղաքում:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշինքի համոզված կողմնակից էր։ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի կրքոտ պաշտպան էր։ Հայաստանից հեռանալիս հայտարարել է. «Կարող եք վստահ լինել, որ ես չեմ մոռանա Հայաստանն ու Ղարաբաղը։ Ես ձեզ չեմ դավաճանի ոչ մի պարագայում»։ Թոշակի անցնելուց և դիվանագիտական ​​ծառայությունը թողնելուց հետո Վլադիմիր Ստուպիշինը շարունակեց հանդես գալ մամուլում «ցանկացած ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքի պաշտպանությամբ՝ ընդհուպ անկախ պետության ստեղծումը»։

1997 թվականի սեպտեմբերին՝ նախագահական ընտրությունների ժամանակ, նա՝ որպես անկախ դիտորդ, այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Ստուպիշինի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ տարբեր արձագանքներ է առաջացրել: Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը կարծում է, որ «Ստուպիշինի սև-սպիտակ մոտեցումն այս խնդրի նկատմամբ հայտնի է իր արմատականությամբ ու լիակատար միակողմանիությամբ, որը նույնիսկ ոչ ամեն մի հայ, հայրենասեր ու Հայաստանը սիրող անձ կարող է հաղթահարել»: Ռուս պատմաբան Վիկտոր Շնիրելմանը նշում է, որ Ստուպիշինը «նախահեղափոխական ռուսական կայսերական ավանդույթի ոգով ադրբեջանցիներին անվանել է «ազերի թուրքեր» կամ նույնիսկ «թաթարներ» և վախեցրել է Ռուսաստանին «պանթյուրքիզմով»: Ադրբեջանում Ռուսաստանի նախկին դեսպան Վալտեր Շոնիայի խոսքով՝ Ստուպիշինի հայտարարությունները այնքան էին ներծծված Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ այրվող ատելությամբ, որ Շոնիան նույնիսկ ստիպված է եղել բողոքել նրանից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կոլեգիայում, սակայն որևէ արձագանք դրան չի հետևել:

Վլադիմիր Ստուպիշինը զուգահեռաբար զբաղվել է ակադեմիական աշխատանքով։ Նա հրատարակել է տասնյակից ավելի գրքեր և մոտ 200 հոդվածներ այն երկրների մասին, որտեղ ինքն աշխատել է և որոնցով զբաղվել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում։ 2000-ականների սկզբին Ստուպիշինը արտասահմանում հրատարակել է հուշագրությունների եռագրություն դիվանագետի իր ​​աշխատանքի մասին. «Դորոգոմիլովո - Փարիզ» (2000), «Միլանյան օրագիր» (2000) և «Իմ առաքելությունը Հայաստանում» (2001):

Մեծ է Վ. Պ. Ստուպիշինի դերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ և Անկարայի կողմից ռազմական շանտաժի պայմաններում Կրեմլի կողմից Հայաստանում ռուսական ռազմական բազա հիմնելու արագ որոշման կայացման գործում՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով։

Թոշակի անցնելուց հետո Վլադիմիր Պետրովիչ Ստուպիշինը շարունակեց իր ակտիվ գործունեությունը որպես գիտնական-վերլուծաբան, հրապարակախոս՝ առաջվա պես մնալով հայ ժողովրդի իսկական բարեկամն ու ռուս-հայ ռազմավարական դաշինքի կրքոտ պաշտպանը բոլոր ոլորտներում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում