Հայաստանի յոթ ոչ սովորական բարեկամները 5

Հասարակություն

Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկով

(ծնվել է  1948 թ. հոկտեմբերի 27-ին Վորոնեժի մարզում)

 

Վիկտոր Կրիվոպուսկովը սոցիոլոգիական գիտությունների դոկտոր է, Ռուսաստանի գրողների և լրագրողների միությունների անդամ: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1962 թվականին՝ աշխատելով որպես փոստատար, ապա որպես գրադարանավար: 1964 թվականից զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքով, այդ թվում՝ 1974 թվականից ղեկավար աշխատանքով ՀամԼԿԵՄ Կենտկոմում (Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական կուսակցության կենտրոնական կոմիտե), Երիտասարդության և ուսանողների XII համաշխարհային փառատոնի խորհրդային նախապատրաստական ​​կոմիտեում: 1985-1986 թվականներին աշխատել է Հարավային Եմենում՝ խորհրդային դիվանագիտական ​​առաքելությունում: Ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ-ում, մասնակցել է խաղաղապահ առաքելությունների Լեռնային Ղարաբաղում, Տաջիկստանում, Աբխազիայում և ԽՍՀՄ այլ թեժ կետերում, որտեղ զբաղվել է ազգամիջյան հակամարտությունների լուծմամբ։

1990–1991 թվականներին Կրիվոպուսկովը զբաղեցրել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական օպերատիվ շտաբի պետի պաշտոնը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում: 2006 թվականից նա Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության (РОДСА՝ ՀՀԲՀՌԸ) նախագահն է: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ​​համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:

Նա «Հայաստան, Հայաստան… 200 հարց և պատասխան երկրի և ժողովրդի մասին՝ աստվածաշնչյան ժամանակներից մինչև մեր օրերը» գրքի հեղինակն է, որը հրատարակվել է ռուսերենով, հայերենով և անգլերենով՝ ավելի քան 30,000 օրինակ տպաքանակով։

1988-1992 թվականների իրադարձությունների և հետագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման առնչությամբ նրա ազնիվ, սկզբունքային դիրքորոշման մասին է վկայում նրա «Ապստամբ Ղարաբաղ. ԽՍՀՄ ՆԳՆ սպայի օրագրից» գիրքը, որը դարձավ բեսթսելլեր՝ (ամենից լավ վաճառվող)՝  հրատարակվելով հինգ անգամ։

2009 թվականին Վիկտոր Կրիվոպուսկովը Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական նշանակվեց արդեն իրեն հարազատ դարձած Հայաստանում։ 2009-ից մինչև 2013 թվականը նա ղեկավարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Հայաստանում։

2023 թվականի օգոստոսի 24-ին Վ. Վ. Կրիվոպուսկովին ձերբակալեցին «Զվարթնոց» օդանավակայանում։ Մի մարդու, որը ոչ մի վատ բառ չէր ասել Հայաստանի իշխող ռեժիմի հասցեին։ Հայերի բացարձակ մեծամասնության համար ինչպես Հայաստանում, Ռուսաստանում, այնպես էլ մնացած սփյուռքում այդ օրը շոկային էր. Վիկտոր Կրիվոպուսկովը անցանկալի անձ է Հայաստան պետության համար։ «Առաջինը Զատուլինն էր, հետո Մարգարիտա Սիմոնյանը, իսկ հիմա ես։ Կարելի է պատկերացնել, թե ինչ հրճվանք պարգևեց Փաշինյանը Ալիևին ու Էրդողանին։ Գործնականում ամբողջ կյանքս կապված է եղել Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով՝ սկսած Ղարաբաղից։ Բոլոր դժվար ժամանակահատվածներում ես պաշտպան եմ կանգնել և շարունակելու եմ պաշտպանել՝ չնայելով այն բանին, որ Փաշինյանը Ռուսաստանի դեմ սադրում է»,–  ասում է Կրիվոպուսկովը։

Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովի պարգևները՝ «Ժողովուրդների բարեկամության շքանշան» և «Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու 2-րդ աստիճանի շքանշան», Երևանի պետական ​​համալսարանի ոսկե մեդալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում