Հայաստանի յոթ ոչ սովորական բարեկամները 4

Հասարակություն

ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾԸ

 

«ԶԱՐՄԱՑՆԵԼ» բառի իմաստը Վ. Ի. Դալի բառարանում (Սանկտ Պետերբուրգ, 1863–1866). «Զարմացնել մեկին, ապշեցնել, հիացնել, ստիպել զարմանալ... Զարմանալի, զարմանք առաջացնող, հրաշալի, տարօրինակ, արտասովոր կամ անսովոր, արտակարգ, զմայլելի, հիանալի, չտեսնված, ոչ սովորական, բացառիկ...»։ Եվ վերջապես՝ «մարդ, որը ինչ-որ բանով սովորական չէ», այսինքն՝ մյուսներից շատ տարբերվող է, ականավոր է։

Հայաստանի յոթ ոչ սովորական բարեկամները՝ Հայաստանի ժողովրդական բանաստեղծ Վալերի Բրյուսովը, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Հայաստանի Հանրապետության «Պատվո շքանշանի ասպետ» և գրող Կիմ Բակշին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, սոցիոլոգիական գիտությունների  դոկտոր, «Ապստամբ Ղարաբաղ» վեպի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեր «Այս զարմանահրաշ ռուսաստանցիները» նախագծի հերոսները, պատկանում են տարբեր դարաշրջանների։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը նկատելի հետք է թողել պատմության մեջ։

Կիմ Նաումի Բակշի

(01.03.1931, Մոսկվա – 05.03.2019, Մոսկվա)

 

Խորհրդային և ռուս գրող, կինոդրամատուրգ։ «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակի դափնեկիր (2014 թ.)։ Նրա մայրը՝ ծննդյամբ Կոչերգինա, ռուս էր, ծնունդով Օրյոլի նահանգի Կարաչև քաղաքից։ Նրա հայրը՝ Նաում Մոիսեևիչ Բակշին (1890–1963), ծնվել է Սիմֆերոպոլում, որդու վկայությամբ՝ ազգությամբ կարաիմ։ Ինքը՝ Կիմ Բակշին, նույնպես իրեն կարաիմ էր համարում։ Նրա հայրը՝ 1919 թվականից Խորհրդային Միության կոմունիստական ​​կուսակցության անդամ էր, «За коммунистическое просвещение» (հանուն կոմունիստական ​​լուսավորության) թերթի խմբագրի տեղակալն էր։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա ավագ քաղաքական հրահանգիչ էր և կապիտան։

Կիմ Բակշին 1954 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ 1963 թվականից զբաղվել է հայկական հին մշակույթով։ «Մատենադարան» 20 մասից բաղկացած հեռուստատեսային ֆիլմի համար, որի սցենարը համահեղինակությամբ գրել է ռեժիսոր Հովհաննես Հախվերդյանի հետ, արժանացել է Հայաստանի պետական ​​մրցանակի և Ֆրիտյոֆ Նանսենի անվան միջազգային մրցանակի։

«Նոև Կովչեգ» թերթին (№ 278, 2016 թ.) Կիմ Բակշիի տված հարցազրույցից. «Առաջին անգամ ես Հայաստան գնացի «Օգոնյոկ» ամսագրի խմբագրության կողմից գործուղման։ Տեսա Երևանը, Արարատը, ծանոթացա Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I-ի հետ։ Հանրապետությունը պատրաստվում էր նշել հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը։ Երբ վերադարձա խմբագրություն, մենք համարում պատրաստեցինք մեծ գունավոր ներդիր՝ լուսանկարներով։ Այս ուղևորությունից հետո ինձ առաջարկեցին գիրք գրել դրա հիման վրա, և այդպես հայտնվեց «Արծիվ և սուր»-ը՝ Հայաստանին նվիրված առաջին գիրքը։ Նրա գաղափարն այն է, որ ազգի պահպանման համար գլխավորը նրա մշակույթի, լեզվի պահպանումն է»։ «Ռուսաստանը մեծ երկիր է. նա առանց ինձ էլ կհաղթահարի իր խնդիրները, իսկ ես իմ ուժերի սահմաններում կարող եմ օգնել փոքրիկ Հայաստանին»,- ինքն իր համար շատ տարիներ առաջ այսպես որոշեց Կիմ Բակշին և կապեց իր կենսագրությունը Հայաստանի հողի, նրա ժողովրդի և մեծ մշակույթի հետ։

2019 թվականի մարտի 5-ի առավոտյան Կիմ Բակշին վախճանվեց Մոսկվայում՝ 88 տարեկան հասակում: Հայ ժողովրդի այս մեծ բարեկամի հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Շուբինում՝ Սուրբ անշահասերներ և հրաշագործներ Կոսմայի և Դամիանոյի տաճարում (Ստոլեշնիկովի նրբանցքում): Հուղարկավորության արարողությունը կատարեց Կիմ Բակշիի հոգևոր ուսուցիչ, ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Հովհաննեսը (աշխարհիկ անունը՝ Ջովաննի Գուայտա): Կիմ Բակշիի հետ հրաժեշտի ժամանակ Հովհաննես քահանան խոսեց այն մասին, թե ինչպես այսօր և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը հավասարապես կարիք ունեն հոգևոր ուժի, խոսքի և գրականության, ոչ թե «սրի»՝ հորդորելով հավաքվածներին վերընթերցել իր հանգուցյալ ընկերոջ ստեղծագործությունները՝ «Արծիվ և սուր», «Ճակատագիր և քար», «Սուրբ Ղազարի հարությունը», «Մենաստանից՝ սիրո մասին», «Մեր աշխարհը նման է անիվի», «Սառեցված ժամանակը», «Արցախի հոգևոր գանձերը»:

Ջովաննի Գուայտան Ժնևի և Հռոմի համալսարանների շրջանավարտ է, այնպիսի խոր ուսումնասիրությունների հեղինակ է, ինչպիսիք են «Մարդու կյանքը. երկնքի և երկրի հանդիպումը։ Զրույցներ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին I-ի հետ», «Հավատարմության 1700 տարի. Հայաստանի և նրա եկեղեցիների պատմությունը» (Մոսկվա, 2001 թ.), «Ճիչ Արարատից. Արմին Վեգները և հայոց ցեղասպանությունը» (Մոսկվա, 2005 թ.)։ Պատահական չէ, որ նա խորհուրդ տվեց վերընթերցել Կիմ Բակշիի ստեղծագործությունները, չէ՞որ նա գիտի խելացի և օգտակար գրքերի նշանակության մասին։

Հայ խոշորագույն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը մի անգամ ասել է, որ Կիմ Բակշին խորացել է հայ ժողովրդի տոկունության առեղծվածի մեջ՝ «պատմաբանի գիտակությամբ, արվեստագետի հմտությամբ, ներկերի գեղանկարչի զգացողությամբ, բանաստեղծի ոգեշնչմամբ և որ ամենակարևորն է՝ սիրով»։ Այս սերը կենդանություն է հաղորդել թանգարանային ձեռագրերին ու տաճարներին, մանրանկարներին ու զարդանախշերին, մեզ ավելի մոտիկ ու հասկանալի է դարձրել «Դատաստանագրքի» XII դարի հեղինակ Մխիթար Գոշին, XI դարի բանաստեղծ-փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսին։ Նկարիչ Մինաս Ավետիսյանի հանճարը ձեռք է բերել նախկինում չճանաչված, սակայն այժմ հասկանալի ազգակցական կապ XIII դարի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի հետ։

Կիմ Բակշին կտակ է թողել. «Խնդրում եմ մահիցս հետո կատարել բոլոր անհրաժեշտ քրիստոնեական ծեսերը։ Խնդրում եմ, որ ինձ դիակիզեն ու մոխիրս բաժանեն երկու մասի։ Մի մասը թաղեն Պյատնիցկոյի գերեզմանատանը, որտեղ ես իմ տեղն ունեմ։ Իսկ մյուս մասը ցրեն հետևյալ վայրերից մեկում՝ Գառնիի կամ  Շուշիի ձորում։ Իմ այս նամակով և վերջին ցանկությամբ ես ևս մեկ անգամ հաստատում եմ Հայաստանի ու Արցախի նկատմամբ իմ անդավաճան սերը, ինչը, կարծում եմ, ապացուցել եմ 50 տարի հայ ժողովրդին ծառայելու ընթացքում։ Կիմ Բակշի։ 04.11.2014»։

«Հայ-ռուսական բարեկամության և մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում երկարամյա բեղմնավոր գործունեության համար» Կիմ Նաումի Բակշին 2012 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության «Պատվո շքանշանին»: Կիմ Բակշին մարդ-լեգենդ է, մարդ-դարաշրջան հայ ժողովրդի պատմության մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում