Հայաստանի յոթ ոչ սովորական բարեկամները 2

Հասարակություն

ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾԸ

 

«ԶԱՐՄԱՑՆԵԼ» բառի իմաստը Վ. Ի. Դալի բառարանում (Սանկտ Պետերբուրգ, 1863–1866). «Զարմացնել մեկին, ապշեցնել, հիացնել, ստիպել զարմանալ... Զարմանալի, զարմանք առաջացնող, հրաշալի, տարօրինակ, արտասովոր կամ անսովոր, արտակարգ, զմայլելի, հիանալի, չտեսնված, ոչ սովորական, բացառիկ...»։ Եվ վերջապես՝ «մարդ, որը ինչ-որ բանով սովորական չէ», այսինքն՝ մյուսներից շատ տարբերվող է, ականավոր է։

 

Հայաստանի յոթ ոչ սովորական բարեկամները՝ Հայաստանի ժողովրդական բանաստեղծ Վալերի Բրյուսովը, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Հայաստանի Հանրապետության «Պատվո շքանշանի ասպետ» և գրող Կիմ Բակշին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, սոցիոլոգիական գիտությունների  դոկտոր, «Ապստամբ Ղարաբաղ» վեպի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեր «Այս զարմանահրաշ ռուսաստանցիները» նախագծի հերոսները, պատկանում են տարբեր դարաշրջանների։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը նկատելի հետք է թողել պատմության մեջ։

 

Վալերի Յակովլևիչ Բրյուսով

(01.12.1873, Մոսկվա – 09.10.1924, Մոսկվա)

Վալերի Բրյուսովը ռուս բանաստեղծ է, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ, գրական քննադատ և պատմաբան, տեսաբան և ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը։ «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի տարեգրությունը» ուսումնասիրության հեղինակն է (հրատարակվել է Մոսկվայի հայկական կոմիտեի կողմից 1918 թվականին)։

1915 թվականին, երբ Մոսկվայի հայկական կոմիտեում հասունացավ ռուսերենով հայ պոեզիայի մեծ ժողովածու կազմելու գաղափարը, Մաքսիմ Գորկու խորհրդով Վալերի Բրյուսովին դիմեցին այդ կոմիտեի ներկայացուցիչները՝ բանաստեղծներ Ալեքսանդր Ծատուրյանն ու Վահան Տերյանը։ Նրանք խնդրեցին նշանավոր բանաստեղծին ղեկավարել անթոլոգիայի պատրաստման ու հրատարակման աշխատանքը, որը հետագայում անվանվեց «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»։

Բրյուսովը գրեց «Հայ պոեզիան և նրա միասնությունը դարերի ընթացքում» փայլուն ներածական պատմա-գրական ակնարկը՝ «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի համար, որը լույս տեսավ 1916 թվականի աշնանը Մոսկվայում՝ նրա խմբագրությամբ ու ծանոթագրություններով։

Բրյուսովը խոստովանել է, որ Հայաստանն ուսումնասիրելիս ինքը գտավ «բարձրագույն  հոգևոր ուրախությունների անսպառ աղբյուր… Որպես պատմաբան, որպես գիտության մարդ՝ ես Հայաստանի պատմության մեջ տեսա մի ամբողջ ինքնատիպ աշխարհ, որի հազարավոր ամենահետաքրքիր, բարդ հարցերը գիտական ​​հետաքրքրասիրություն արթնացրին, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ՝ հայ պոեզիայի մեջ տեսա գեղեցկության նույնպիսի մի ինքնատիպ աշխարհ, նոր, մինչ այդ ինձ անհայտ տիեզերք, որտեղ փայլում ու լույս էին տալիս իսկական գեղարվեստական ​​ստեղծագործության բարձրարժեք կերտվածքները»։

Նկարագրելով այն հանգամանքները, որոնցում նա ծանոթացել է հայկական մշակույթին, Բրյուսովը խոսում է այլ ժողովուրդների ուշադրությունը գրավելու հայերի իրավունքի մասին. «Մենք՝ ռուսներս, ինչպես և ամբողջ Եվրոպան, հիշում ենք հայերին միայն այն օրերին, երբ նրանք օգնության ձեռքի կարիք են ունենում, որպեսզի փրկեն նրանց սուլթանի գազազած հրոսակների կողմից իսպառ ոչնչացումից: Մինչդեռ հայերն ունեն մեր և ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավելու շատ ավելի մեծ իրավունք. այն բարձր մշակույթը, որը հայ ժողովուրդը մշակել է իր ինքնուրույն գոյության երկար դարերի ընթացքում և այն բացառիկ հարուստ գրականությունը, որը Հայաստանի թանկարժեք ներդրումն է մարդկության ընդհանուր գանձարանում»:

Հատկապես առանձնացնելով հին և միջնադարյան հայկական պոեզիան՝ Բրյուսովն իր «Հայ պոեզիան և նրա միասնությունը դարերի ընթացքում» ակնարկում նշում է, որ յուրաքանչյուր դար հայ պոեզիայի մեջ ունի իր «արժանավոր ներկայացուցիչները՝ մեկը ավելի շատ, մյուսը՝ ավելի քիչ՝ կախված գրականության ընդհանուր զարգացումից։ Գրիգոր Նարեկացի (Х դար), Ներսես Շնորհալի (ХII դար), Հովհաննես Երզնկացի (XIII–XIV դարեր), Մկրտիչ Նաղաշ (XV դար), Գրիգոր Աղթամարցի (XVI դար), Նահապետ Քուչակ (XVI դար), Նաղաշ Հովնաթան (XVII դար), Սայաթ-Նովա (XVIII դար) և ժամանակակից Հայաստանի լավագույն բանաստեղծները. այս բոլորը անուններ են, որոնք պետք է հիշեն և մեծարեն բոլոր նրանք, ում համար թանկ է պոեզիան, և որոնք հավասար են ուրիշ ժողովուրդների սիրելի քնարերգուների անուններին՝ Սաֆո և Օվիդիուս, Հաֆեզ և Օմար Խայամ, Պետրարկա և Ռոնսար, Շելլի և Տյուտչև, Հայնե և Վեռլեն»։

«Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուի պատրաստման կապակցությամբ Բաքվի հայ գրականության սիրահարների ընկերությունը հրավիրեց Վ. Յա. Բրյուսովին՝ հայ գրականության վերաբերյալ դասախոսությունների շարք կարդալու։ 1916 թվականի հունվարին նա այցելեց Բաքու, Թիֆլիս (Թբիլիսի) և Երևան։ Էջմիածնում Բրյուսովը հիացավ հնամենի Արարատի «սպիտակ կոնով»։

Հայաստանի պատմության և պոեզիայի ուսումնասիրությունը, նրա քննադատական ​​​​վերլուծությունը, այնուհետև երկիր այցելելը հնարավորություն տվեցին Վալերի Բրյուսովին գրելու բանաստեղծությունների շարք Հայաստանի մասին: Նրա առաջին բանաստեղծությունները՝ «Հայաստանին», «Հայերին», իսկ հետո՝ «Արարատին», «Ճանապարհորդական նոթեր», «Տիգրան Մեծ», «Թիֆլիսում» և այլն, ընդգրկում էին Հայաստանի և հայ ժողովրդի կյանքի տարբեր ժամանակաշրջանները:

Շարադրելով հայկական հարցի պատմությունը, անդրադառնալով 1915 թվականի հայկական ջարդերին ու կոտորածներին՝ նա խստորեն դատապարտեց հայերի ոչնչացմանն ուղղված թուրքական իշխող շրջանակների քաղաքականությունը։ Բրյուսովն առաջիններից էր, որ հակադարձեց հայոց ցեղասպանության կեղծարարներին. «Ինչ էլ որ ասեն թուրքերի պաշտպանները, ինչպես էլ որ նրանք հղում կատարեն «պետական ​​անհրաժեշտության» փաստարկների վրա, ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային կոտորածները, ամբողջական նահանգների ավերածությունները և գյուղերից ու քաղաքներից վտարված բնակչությանը սովի մատնելը...»:

Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման և, ամենակարևորը, «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի համար Բրյուսովին 1923 թվականին շնորհվել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչումը։

Ռուս բանաստեղծի անունն է կրում Երևանի լեզվաբանական համալսարանը։ Երևանում են անցկացվում, սկսած 1962 թվականից մինչև այսօր, «Բրյուսովյան ընթերցումները»։ «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հանրահայտ անթոլոգիան վերահրատարակվել է երեք անգամ (1966, 1973, 1987 թվականներին)։ Անցյալ դարի 80-ականների վերջին Երևանում կազմվեց և հրատարակվեց «Բրյուսովը և Հայաստանը» պատկառելի երկհատորյակը։

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում