Կիևի ռեժիմը Թրամփին և նրա «ծրագիրը» ուղարկում է «հայտնի հասցեո՞վ»

Միջազգային

ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպան Քրիստինա Գայովիշինը հայտարարել է` Ուկրաինան չի կատարի «Թրամփի ծրագիրը»: Նրա խոսքով.

«Ուկրաինան պաշտոնապես ստացել է ամերիկյան կողմից նախագծի նախագիծը։ Մենք ուրվագծել ենք մեր ժողովրդի համար կարևոր հիմնարար սկզբունքները։ Մենք համաձայնել ենք աշխատել ծրագրի դրույթների վրա այնպես, որ ապահովվի պատերազմի արդարացի ավարտը։ Այս առումով թույլ տվեք մի քանի կարևոր մեկնաբանություններ անել։
Նախ, չնայած Ուկրաինան պատրաստ է կառուցողական բանակցությունների՝ այս պատերազմը դադարեցնելու համար, այդ թվում՝ ղեկավարության մակարդակով, սակայն մեր կարմիր գծերը հստակ և անսասան են.
Երբեք չի լինի Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված ուկրաինական տարածքի՝ որպես ռուսական ճանաչում, պաշտոնական կամ այլ կերպ։ Մեր հողը վաճառքի ենթական չէ։
Ուկրաինան չի ընդունի ինքնապաշտպանության իր իրավունքի կամ մեր զինված ուժերի չափերի և կարողությունների որևէ սահմանափակում։
Մենք նաև չենք հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում, այդ թվում՝ մեր ինքնիշխան իրավունքի՝ ընտրելու այն դաշինքները, որոնց մենք ցանկանում ենք միանալ։
Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի այս հիմնարար սկզբունքի վրա.
Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի և ոչինչ Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի։
Եվ թույլ տվեք նույնքան պարզ լինել. մենք չենք խրախուսի ռուսական ագրեսիայի հիմքում ընկած «ցեղասպանական մտադրությունը», որը խաթարում է մեր ինքնությունը, ներառյալ` մեր լեզուն։

Երկրորդ, Ուկրաինային աջակցությունը կարևոր է։
Աշխարհը պահանջում է ամրապնդել անվտանգությունը և շարունակել ֆինանսական օգնությունը Ուկրաինային»։

Կիևը Թրամփին ուղարկեց «...» (էրոտիկ զբոսանքի)...

Սա նշանակում է, որ եթե պաշտոնական Կիևն առաջիկա ժամերին սույն կնոջը չհեռացնի` հայտարարելով, որ դա նրա մասնավոր կարծիքն է, ապա Գայովիշինի այս հայտարարությունը կդառնա Ուկրաինայի վերջնական պաշտոնական դիրքորոշում` «Թրամփի խաղաղության նախաձեռնությունների» վերաբերյալ։ Այն է` Կիևի ռեժիմը (որերորդ անգամ) Թրամփին և նրա «ծրագիրը» ուղարկում է «հայտնի հասցեով»։

Չնայած, հաշվի առնելով այն զգուշավորությունը, որը Մոսկվան ցուցաբերում է Թրամփի այս հերթական առաջարկի հանդեպ, գալիս է հուշելու, որ այդքան էլ լավատես չեն, որ Թրամին կհաջողվի Զելենսկուն պարտադրել` ստորագրել այդ փաստաթուղթը:

Սա, ի դեպ, շատ ավելի ցանկալի զարգացում կլինի Ռուսաստանի համար. ամեն ինչ մարտադաշտում լուծելը Մոսկվայի համար լավագույն սցենարն է: Իսկ այն, որ Կիեւը Թրամփին նման կոպտությամբ մերժում է, այն բանից հետո, երբ երեկ ամերիկացիների հետ հանդիպմանը Զելենսկին միանգամայն այլ բաներ էր խոստանում, կնշանակի, որ Վաշինգտոնը ստիպված կլինի մինչեւ վերջ միացնել Կիեւի հանդեպ ճնշումային մեխանիզմը, որ ծիծաղելի վիճակում չհայտնվի: Դա, իհարկե, էլ ավելի կնպաստի ռուսների ռազմական գործերին:

Չնայած ո՞վ գլուխ կհանի Թրամփի. թեեւ Զելենսկին է նրան «հայտնի հասցեով» ուղարկում, բայց Թրամփը կարող է նաեւ հերթական անգամ «Պուտինից հիասթափվել». տրամաբանորեն անհնար է հասկանալ, բայց հենց այդպես է...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում